Երևանի ժառանգության և քաղաքային պլանավորման հարցեր․ քննարկում
«Մոսկվա» կինոթատրոնի Ամառային դահլիճի (կիսա) փրկության 10-ամյակի կապակցությամբ, հաշվի առնելով, որ Երևանի ժառանգության և քաղաքային պլանավորման հարցերը մնում են չափազանց խնդրահարույց, հանրությունը պահանջում է քննարկումներ և անհապաղ բարեփոխումներ այս ասպարեզում,
ԵԺՊԿ-ն կազմակերպում է հանրային քննարկում:
Հանրային քննարկման նպատակներն են․
- Քննարկել հանրության ներկայացուցիչների, ինչպես նաև, հնարավորության դեպքում, պետական մարմինների ներկայացուցիչների հետ առկա խնդիրները, մտագրոհել հնարավոր լուծումներ.
- Ներկա հանրությունն ինքն իրեն ներկայացնի խնդիրների խորքը և լուծումների հնարավորությունները.
- Փոխել Երևանի քաղաքային պլանավորման ներկայիս փիլիսոփայությունը, սկզբունքային հենքն ու գործընթացների ձևը, բացելով խնդիրները քաղաքացու առջև, անմիջական երկխոսություն ստեղծելով քաղաքացու և որոշում կայացնողների միջև.
- Բարձրացնել Երևան քաղաքի անցյալին, ներկային և ապագային մասնակելու քաղաքացու և շահառուի վերաբերմունքի մշակույթը.
- Հաջորդ քայլերը մշակել ԵԺՊԿ գործունեության համար:
Խմբերի հնարավոր թեմաներ.
• Քաղաքի հարցերի լուծման մենեջմենթի խնդիրները
• Հիշողության կարիքը
• Տնտեսական զարգացում «ընդդեմ» հիշողության կարիքի
• Երևան քաղաքի տեսլականը
• Ճարտարապետի էթիկան և իշխանությունը
• Քաղաքացին և պատկան մարմինները
• Արագ արձագանքման մեխանիզմ
• Բիզնես գործիչ և քաղաքացիների շահառու խմբեր
• Քաղաքը բարեկարգող (շինարար, կանաչապատող ևն) և քաղաքացիների շահառու խմբեր
• Մասնագետ (ուսուցիչ, ոստիկան, բժիշկ ևն) և քաղաքացիների շահառու խմբեր
• Կանաչը, ժառանգությունը, քաղաքացու հարմարությունը, փողոց, ավտոմեքենա. ինչպես ի մի բերել
• Երևան քաղաք, Հայաստան երկիր, Երկրագունդ աշխարհ
• Ի՞նչն է պակաս
• Այլ
Գրանցվելու համար, խնդրում ենք, լրացնել այս ձևը՝ https://forms.gle/c9UyWyKU33P9Z53B6