Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 26 հունիսի, 2017
Էկոտուրիզմի փառատոն 2017
![](https://d4z6dx8qrln4r.cloudfront.net/image-08f7990c3b37c41c7531b8b9b2fee8be-default.jpeg)
2017թ. հուլիսի 8-9-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» և «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունները երկրորդ անգամ Հայաստանում կազմակերպում են Էկոտուրիզմի փառատոն: Այս անգամ փառատոնը տեղի կունենա Վայոց Ձորի Զառիթափ համայնքի Արտավան գյուղում:
Փառատոնի նպատակն է նպաստել էկոզբոսաշրջության զարգացմանը Հայաստանում, ինչպես նաև բարձրացնել կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը:
Էկոտուրիզմի փառատոնի ընթացքում նախատեսվում են տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում`
Հուլիսի 8-ին՝
1․ էկոզբոսաշրջային ծառայությունների և գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառք,
2. Քայլարշավներ էկոերթուղիներով,
3. Բուսաբանական արշավ,
4. Հեծանվային «Մարզային գավաթ V»
5. Թիթեռադիտարկում,
6. Ձիարշավ,
7. Երեկոյան աստղադիտում
Փառատոնի նպատակն է նպաստել էկոզբոսաշրջության զարգացմանը Հայաստանում, ինչպես նաև բարձրացնել կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը:
Էկոտուրիզմի փառատոնի ընթացքում նախատեսվում են տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում`
Հուլիսի 8-ին՝
1․ էկոզբոսաշրջային ծառայությունների և գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառք,
2. Քայլարշավներ էկոերթուղիներով,
3. Բուսաբանական արշավ,
4. Հեծանվային «Մարզային գավաթ V»
5. Թիթեռադիտարկում,
6. Ձիարշավ,
7. Երեկոյան աստղադիտում
Հուլիսի 9-ին՝
8. Առավոտյան յոգա,
9. Թեյախմության արարողություն,
10. Թռչնադիտարկում,
11. «Գանձերի որոնում» խաղ նախատեսված 5 հոգանոց առնվազն 10 թիմի համար:
Այս տարվա փառատոնի նորությունը «Գանձերի որոնում» խաղն է և թիթեռադիտարկման արշավը :))
Արտավանի և շրջակա համայնքների տարածքը հարուստ է կենսաբազմազանությամբ և մաս է կազմում միջազգայնորեն ճանաչված էկոլոգիական միջանցքի ՀՀ Կարմիր գրքում և ԲՊՄՄ Կարմիր ցանկում ներառված կովկասյան ընձառյուծի, բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի, ինչպես նաև ապրելավայր այլ կենդանատեսակների համար: Այն ունի նաև հարուստ բուսական աշխարհ:
Փառատոնն կազմակերպվում է Ռաֆորդ հիմնադրամի աջակցությամբ և ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել մեր էլ. փոստի հասցեին` [email protected] կամ զանգահարել (077) 219 755, (094) 051 306, (095) 952 029 հեռախոսահամարներով:
բնապահպանություն
տուրիզմ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ՀԿ-ՆԵՐ
ՏեսնելԶարկերակ
- Ավելացված է նոր հնարավորություն` «nnnn»
Տեսնել ավելին - Ավելացված է նոր հնարավորություն` «Training for civil society and community activists in Armenia and Georgia»
Տեսնել ավելին - Ավելացված է նոր հնարավորություն` «Call for Applications by The Institute for War & Peace Reporting (IWPR): Data Protection Consultant»
Տեսնել ավելին - Ավելացված է նոր հնարավորություն` «Request for Applications by Counterpart International (Counterpart): Civil Society in Action»
Տեսնել ավելին - Ավելացված է նոր հնարավորություն` «Eurasia Foundation is recruiting a Chief of Party and a Deputy Chief of Party»
Տեսնել ավելին - Ավելացված է նոր հնարավորություն` «Call for Applications by Eurasia Partnership Foundation: Critical Thinking School (in Armenian)»
Տեսնել ավելին - Ավելացված է նոր հնարավորություն` «Request for Grant Applications by Institute for War & Peace Reporting: Building Resilience in the Eastern Neighbourhood (BREN)»
Տեսնել ավելին
Կապ
Allowed file types: .pdf, .doc, .docx, .xsl, .xsls, .jpg
No file choosen