EIF-ն իրականացնում է մաքուր տեխնոլոգիաների ակսելերացիոն ծրագիր
Սկզբնաղբյուր՝ EIF
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) հետ համատեղ հայտարարում է Մաքուր Տեխնոլոգիաների Աքսելերացիոն Ծրագիր:
Ովքե՞ր կարող են մասնակցել
Ծրագրին կարող են մասնակցել բոլոր այն նորարարները, սկսնակ թիմերը (start-ups), գիտնականները և գործող կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանում և ունեն մաքուր տեխնոլոգիաներին վերաբերող բիզնես գաղափարներ, նախատիպեր և արտադրանք, հետևյալ ոլորտներում՝
- Էներգաարդյունավետություն,
- վերականգնվող էներգիա,
- թափոններից էներգիայի ստացում,
- ջրային ռեսուրսներ:
Ի՞նչ է լինելու մրցույթի ընթացքում
Ընտրված լավագույն 20 գաղափարների հեղինակները կմասնակցեն ծրագրի շրջանակներում կազմակերպվող ակսելերացիոն ծրագրին, ներառյալ՝
- 3-օրյա ինտենսիվ բիզնես դասընթացներին,
- թեմատիկ դասընթացների շարքին (մարքեթինք, բիզնեսի կառավարում, վաճառք, ապրանք/տեխնոլոգիա գնահատում),
- մենթորների և մասնագետների հետ անհատական աշխատանքներին,
- բիզնես գաղափարները բիզնես մոդելների վերածելու գործնական աշխատանքներին,
- բիզնես մոդելների նախնական ներկայացմանը և հանձնաժողովի կողմից գնահատմանը:
Նոյեմբերի 24-25-ը մասնակիցները ժյուրիին կներկայացնեն իրենց բիզնես մոդելները: Լավագույն 3 բիզնես մոդելներին կտրամադրվի օժանդակություն հավելյալ ֆինանսավորում ներգրավելու համար:
Որտե՞ղ է անցկացվելու ակսելերացիոն ծրագիրը
Գյումրու հայտատուների համար ակսելերացիոն ծրագիրն կանցկացվի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, Վանաձորի հայտատուների համար՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: Այլ մարզերի հայտատուները կարող են ընտրել մասնակցել Վանաձորի կամ Գյումրիի ծրագրին:
Ինչպե՞ս դիմել մրցույթին
Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2016թ. սեպտեմբերի 30-ը: Հետաքրքրվածները կարող են լրացնել հետևյալ Դիմումի ձևը: Հարցերի դեպքում զանգահարեք +37410 219797 հեռախոսահամարով:
Կկազմակերպվեն կողմնորոշիչ սեմինարներ՝ հայտերի կազմման գործընթացը և դիմելու կարգը ներկայացնելու նպատակով: Կողմնորոշիչ սեմինարները կկայանան՝
- Գյումրի՝ 16 սեպտեմբերի, 2016թ., Գյումրու տեխնոլոգիական կենտրոն
- Երևան՝ 23 սեպտեմբերի, 2016թ., Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ
- Վանաձոր՝ 24 սեպտեմբերի, 2016թ., Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն
Մաքուր տեխնոլոգիաների ակսելերացիոն ծրագիրն իրականացվում է Հայաստանի տնտեսության մրցունակության խթանման համար ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից և ֆինանասավորովում Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից:
Ծրագրի ազգային գործընկերն է «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ), ծրագրի գլոբալ գործընկերն է Cleantech Open-ը` ամենամեծ ակսելերատորը Ամերիկայի Միացյալ Նահանգներում: