Ֆիլմի Դիտում Վանաձոր ԻնֆոՏանը․ «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օր»
Սիրով հրավիրում ենք ձեզ միասին դիտելու Public Journalism Club (PJC) Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ)-ի կողմից պատրաստված «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմը։
2015թ. հունիսի 23-ի վաղ առավոտյան, 05:30-ի սահմաններում Հայաստանի ոստիկանությունը, օգտագործելով հատուկ միջոցներ, բացեց Երևանի Բաղրամյան պողոտան, որտեղ հունիսի 22-ից նստացույց էին անցկացնում « ՈՉ Թալանին» նախաձեռնության հայտարարած բողոքի ակցիային միացած մարդիկ:
Այս ֆիլմը փորձ է՝ ներկայացնելու հունիսի 23-ի իրադարձությունները ականատեսների աչքերով և ամբողջականացնելու հայաստանյան իրավապաշտպանների գնահատականը այդ իրադարձությունների վերաբերյալ:
Ֆիլմը հիմնված է հարցազրույցների վրա: Այն հայերեն է։
Ֆիլմի դիտմանը կհաջորդի քննարկում։
Հաստատեք ձեր մասնակցությունը գրելով միջոցառման էջին: Այստեղ