Հզորացնելով երիտասարդների հմտությունները՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության և Հայաստանի զարգացման
Աղբյուրը հասանելի է հետևյալ հղմամբ:
ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան մեկնարկում է «Հզորացնելով երիտասարդների հմտությունները՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության և Հայաստանի զարգացման» ծրագիրը, որը իրականացվելու է 2017-2021թթ. Հայաստանի երեք մարզերում՝ Կոտայք, Սյունիք, Տավուշ:
Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է իրականացնել երկօրյա դասընթաց Մարդու իրավունքների վերաբերյալ:
Սիրով հրավիրում ենք Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզի երիտասարդներին մասնակցելու դասընթացներին, որոնք տեղի կունենան համապատասխանաբար Հրազդան, Գորիս և Իջևան քաղաքներում:
Դասընթացներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած և դասընթացներից հետո լավագույն մոտիվացիոն նամակ ներկայացրած 3 մասնակիցները կընտրվեն որպես ծրագրի՝ իրենց համայնքի երիտասարդական քաղաքացիական ակտիվ խմբի անդամներ և կանցնեն հաջորդ փուլ: Նրանք կմասնակցեն Հմտությունների զարգացման դասընթացին, որտեղ, ձեռք բերելով գիտելիքներ և կարողություններ, կնախագծեն իրենց սեփական ծրագրերը և կստանան փոքր դրամաշնորհեր այդ ծրագրերը իրենց համայնքներում իրականացնելու համար՝ հնարավորություն ստանալով մեկուկես տարի շարունակ ներգրավված լինել ծրագրում:
Դասընթացներին մասնակցելու համար խնդրում ենք, ըստ մարզերի, անցնել համապատասխան հղումներով և լրացնել հայտադիմումը մինչև սույն թվականի ապրիլի 23-ը, ժամը 11:59.
Կոտայքի մասնակիցների համար՝ https://docs.google.com/forms/d/1NT3fP1N8L0syLHdP7_2X-k2UWIKgEcFUbbTBoOKb3KA/edit
Սյունիքի մասնակիցների համար` https://docs.google.com/forms/d/1vq17H1PxHWlZMmy8fm2JQGLRSo7trumloRJjRMWLel4/edit
Տավուշի մասնակիցների համար՝
https://docs.google.com/forms/d/1i_lfquHFbgJxPL1Jg92Pt1blhh9ho9ka1jJ6DzYs1hE/edit
Մինչ հայտադիմումը լրացնելը հորդորում ենք ուսումնասիրել կից փաստաթուղթը և մանրամասն ծանոթանալ ամբողջ ծրագրի պլանավորված ընթացքին և պայմաններին՝ անցնելով հետևյալ հղումով՝ http://auna.am/images/eyhrd_brief_info_2017.pdf:
Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի գրասենյակ՝ (+37410) 565 595 հեռախոսահամարով: