Energy Talks. Էներգաարդյունավետությունը բազմաբնակարան շենքերում
Հայաստանի բնակչության կեսից ավելին բնակվում է բազմաբնակարան շենքերում (429.512 միավոր): Չորս շենքերից երեքը կառուցվել են 1951-1990 թթ. ընկած ժամանակահատվածում: Հայաստանում բնակարանների ջեռուցման ծախսերը կազմում են ընդհանուր էներգիայի օգտագործման 30%-ից ավելին, ջեռուցման նախկին կիրառված մեթոդները չեն հիմնվել էներգաարդյունավետության չափանիշների վրա: Կարևոր է բնակարանային էներգախնայողության խնդիրներին լուծումներ տալը, քանի որ այն կբերի էներգետիկ բարեփոխումների և կնվազեցնի էներգիայի վատնումը, ինչը կպակասեցնի թունավոր արտանետումները և օդի աղտոտվածությունը և կօգնի հաղթահարել կլիմայական փոփոխությունները:
«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը, միանալով Եվրոպական միության Էներգախնայողության օրերին՝ EU4Energy խորագրով, «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» ծրագրի շրջանակում նախաձեռնել է «ԷներգաարդյունավետությունըՀայաստանի բազմաբնակարան շենքերում» թեմայով հանրային քննարկում:
Ինչպիսի աջակցություն է տրամադրում ԵՄ-ն Հայաստանի էներգետիկ ոլորտին, ինչպիսին է ՀՀ կառավարության մոտեցումը բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման գործում, ինչ դեր ունի Քաղաքապետերի դաշնագիրը Հայաստանում, ինչպես խնայել էներգիան և նվազեցնել կոմունալ վճարները, որոնք են բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության ոլորտում ներդրումներ կատարելու համար առկա մարտահրավերները. Ազգային հիպոթեքային ընկերության, «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի փորձը:
Այս և ոլորտին առնչվող Ձեր այլ հարցերին կանդրադառնան.
• Արմեն Ղուլարյանը, ՀՀ քաղաքաշինության փոխնախարար
• Հոա-Բին Աջեմյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար
• Հայկ Բադալյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության վարչության պետ,
• Լուիզա Վարդանյանը, «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն
• Արտեմ Խարազյանը, Քաղաքապետերի դաշնագրի Արևելյան գրասենյակի գլխավոր փորձագետ
• Հայկ Ոսկանյանը, Ազգային հիպոթեքային ընկերության գործադիր տնօրեն:
Քննարկման ժամանակ կապահովվի հայերեն-անգլերեն և անգլերեն-հայերեն համաժամանակյա թարգմանություն:
«Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» ծրագրի նպատակն է աջակցել Սպիտակի և Վայքի քաղաքապետարաններին՝ զարգացնելու և փորձարկելու էներգիայի խնայողության մոդելներ բազմաբնակարան և հանրային շենքերում էներգաարդյունավետությանն ուղղված գործողությունների և արևային էներգիայի կիրառման ճանապարհով՝ համաձայն իրենց Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների պլանների՝ Քաղաքապետերի դաշնագրի ներքո: Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և համաֆինանսավորվում Վայքի և Սպիտակի քաղաքապետարանների կողմից:
Ծրագրի վերաբերյալ մանրամասն կարդացեք այստեղ՝http://bit.ly/2cDnD1P.
Աղբյուրը՝ https://www.facebook.com/events/116452922148889/