Կրոնական և ազգային ինքնության հիմքով հանդուրժողականության և խաղաղ համակեցության թեմայով լավագույն լրագրողական նյութի ամենամյա մրցույթ (2023-2024)
Կրոնական և ազգային ինքնության հիմքով հանդուրժողականության և խաղաղ համակեցության թեմայով լավագույն լրագրողական նյութի ամենամյա մրցույթ (2023-2024)
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հայտարարում է մրցույթ՝ կրոնական և ազգային փոքրամասնությունների, հանդուրժողականության և խաղաղ համակեցության թեմայի շուրջ լավագույն լրագրողական աշխատանքի համար։
Մրցույթի նպատակն է խրախուսել Հայաստանում հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված և նրբանկատ լրագրողական լուսաբանումը, որը կնպաստի Հայաստանում բնակվող տարբեր համայնքների նկատմամբ հանդուրժողական և հարգալից վերաբերմունքի ամրապնդմանը։
Մրցույթն ընդգրկում է 2023 թվականի մայիսի 1-ից մինչև 2025 թվականի հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված մեդիա նյութերը։ Նախատեսված մրցանակները շնորհվելու են մասնագիտական հանձնաժողովի կողմից։ Ընտրված աշխատանքների հեղինակները կստանան դրամական մրցանակներ և հավաստագրեր։
Մրցույթի մասնակցության պայմանները և վերջնաժամկետը
Լրագրողական նյութը.
- կարող է լինել ցանկացած ձևաչափով՝ տպագիր, ռադիո, հեռուստատեսային, մուլտիմեդիա, ֆոտոպատմություն և այլն,
- պիտի հրապարակված լինի հայաստանյան ԶԼՄ-ներում կամ լայն լսարան ունեցող հարթակներից որևէ մեկում 2023 թվականի մայիսի 1-ից մինչև 2025 թվականի հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում,
- պիտի անդրադառնա ազգային և կրոնական ամենատարբեր թեմաներին, Հայաստանում խաղաղ համակեցությանը, տեղահանված և Հայաստանում ապաստան գտած մարդկանց, միգրանտների խնդիրներին, կենցաղին, և պետք է ամրապնդի հարգալից վերաբերմունքը փոքրամասնություն կազմող նշված խմբերի նկատմամբ,
- պիտի մրցույթին ներկայացվի հեղինակի կողմից կամ երրորդ անձի կողմից՝ հեղինակի համաձայնությամբ,
- պիտի հրապարակված լինի հայերեն։
Նյութերը կընդունվեն մինչև 2025 թվականի հունվարի 31-ը։ Յուրաքանչյուր անհատ կարող է ներկայացնել 1-4 հայտ։
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը:
Նախորդ տարվա մրցույթի հաղթող նյութերին կարող եք ծանոթանալ www.kronadaran.am կայքում՝ այցելելով «Ամենամյա լրագրողական մրցույթ» էջը։
Հարցերի կամ տեխնիկական խնդիրների դեպքում խնդրում ենք գրել Նանե Պասկևիչյանին՝ [email protected] էլ․ փոստի հասցեով։
***
Մրցույթն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ «Ճգնաժամի հասցեագրում 2» ծրագրի շրջանակում։