«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ն փնտրում է դասընթացավարների և խորհրդատուի
ՀԿ Դեպո ծրագրի «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհի շրջանակներում Վանաձոր քաղաքում գործող «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Ճանաչում, արտաքին հաղորդակցություն՝ հանուն կազմակերպության հզորացման» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում հրավիրում է Adobe Photoshop ծրագրի, տեսանկարահանման և վիդեոմոնտաժի դասընթացավարների և կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների փաթեթի ստեղծման մասնագետի մրցույթ:
- Ծառայությունների փաթեթի ստեղծման մասնագետի մրցույթ՝ մանրամասները այստեղ,
- Տեսանկարահանման և վիդեոմոնտաժի դասընթացավար՝ մանրամասները այստեղ,
- Adobe Photoshop ծրագրի ուսուցանողի՝ մանրամասները այստեղ,
«Ճանաչում, արտաքին հաղորդակցություն՝ հանուն կազմակերպության հզորացման» ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: