ԵՄ հանուն մշակույթի․առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ. դասընթաց
Հարգելի գործընկերներ,
Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը հայտարարում է Կոտայքի մարզում առաջին թեմատիկ դասընթացը «ԵՄ հանուն մշակույթի․առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում հետևյալ թեմաներով*․
1․ Ինչպե՞ս ավելի գրավիչ դարձնել զբոսաշրջային վայրը
2․ Վաճառե՛ք ավելի շատ տուրեր առցանց։ Զբոսաշրջային մարքեթինգ
Դասընթացի օրեր՝ |
Նոյեմբերի 27 – 28, 2018թ․ |
Դասընթացի անցկացման վայր՝ |
Կեչառիս հյուրանոցային համալիր, ք.Ծաղկաձոր |
Դասընթացի թիրախային խումբ՝ |
Կոտայքի մարզի
|
Դասընթացավար՝ |
Դիանա Ավետյան |
Դասընթացը բաց է բոլոր հետաքրքրվող կազմակերպությունների և անձանց համար, սակայն, ելնելով թեմատիկ դասընթացների բնույթից, մասնակիցների առավելագույն թիվը 20 է, և մասնակիցները կցուցակագրվեն` ըստ հայտերի ներկայացման հերթականության։
Ուզում ենք հիշեցնել, որ ծրագրի շրջանակներում դրամաշնորհների դիմելու կարևոր նախապայման է լինելու երկու դասընթացներին մասնակցությունը։ Այսպիսով՝
- Բոլոր նրանք, ովքեր մասնակցել են հոկտեմբերի 22-23-ին կայացած ներածական դասընթացին, այս դասընթացին մասնակցելով՝ կլրացնեն վերոնշյալ պայմանը։
- Ովքեր չեն մասնակցել ներածական դասընթացին, կարող են մասնակցել այս թեմատիկ դասընթացին և 2019թ․ հունվարին անցկացվելիք երկրորդ թեմատիկ դասընթացին:
- Ներածական դասընթացի այն մասնակիցները, ովքեր չեն կարողանա մասնակցել նոյեմբերի 27-28 –ին կայանալիք դասընթացին, նույնպես հնարավորություն կունենան լրացնելու երկրորդ դասընթացը 2019թ․ հունվարին:
- Դասընթացը բաց է նաև բոլոր նրանց համար, ովքեր չեն հավակնում դրամաշնորհի, բայց հետաքրքրված են թեմաներով:
Խնդրում ենք Ձեր մասնակցությունը հաստատել մինչև նոյեմբերի 25-ը՝ [email protected] և [email protected] հասցեներին ուղարկելով մասնակցության լրացված հայտը, որը կարող եք ներբեռնել այստեղ՝ http://bit.ly/2qUOoCj :
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 575647, 093 971147:
Մասնակցության հաստատման համար կզանգահարենք բոլոր գրանցված անձանց և կազմակերպություններին։
Մասնակիցների խմբի վերջնականացումից հետո մենք կզանգահարենք Ձեզ՝ տրանսպորտի հարցը կարգավորելու համար։
Հ․ Գ․ Ուզում ենք նաև տեղեկացնել, որ զուգահեռաբար Գեղարքունիքի մարզում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը անցկացվելու է դասընթաց 1․Հանրային կապեր [PR] մշակույթի և զբոսաշրջության ոլորտում, և 2․Միջոցառումների կազմակերպում և կառավարում մշակույթի և զբոսաշրջության ոլորտում թեմաներով, դասընթացավարներ՝ Նվարդ Մելքոնյան և Տաթևիկ Սիմոնյան։
Նրանք, ովքեր հետաքրքրված են Գեղարքունիքի մարզում կազմակերպվող դասընթացով, կարող են նշել այդ մասին նամակով, և մենք մի քանի հոգու կընձեռենք այդ հնարավորությունը՝ ապահովելով տրանսպորտ։
* Դասընթացի ընտրությունը հիմնվել է ներածական դասընթացի մասնակիցների և ծրագրի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած անձանց կողմից լրացված դասընթացների քվեարկության թերթիկների ամփոփ արդյունքների վրա: