Թեմատիկ դասընթացը Շիրակի մարզում «ԵՄ հանուն մշակույթի․առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում
Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը հայտարարում է Շիրակի մարզում առաջին թեմատիկ դասընթացը «ԵՄ հանուն մշակույթի․առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում հետևյալ թեմայով*․
1․ Համայնքահենք զբոսաշրջության զարգացում
Դասընթացի օրեր՝ |
Նոյեմբերի 30 – դեկտեմբերի 2, 2018թ․ |
Դասընթացի անցկացման վայր՝ |
ՀԱԵ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոն, ք.Գյումրի |
Դասընթացի թիրախային խումբ՝ |
Շիրակի մարզի
|
Դասընթացավար՝ |
Աղասի Թադևոսյան |
Դասընթացը բաց է բոլոր հետաքրքրվող կազմակերպությունների և անձանց համար, սակայն, ելնելով թեմատիկ դասընթացների բնույթից, մասնակիցների առավելագույն թիվը 20 է, և մասնակիցները կցուցակագրվեն` ըստ հայտերի ներկայացման հերթականության։
Ուզում ենք հիշեցնել, որ ծրագրի շրջանակներում դրամաշնորհների դիմելու կարևոր նախապայման է լինելու երկու դասընթացներին մասնակցությունը։ Այսպիսով՝
-
Բոլոր նրանք, ովքեր մասնակցել են նոյեմբերի 7-8-ին կայացած ներածական դասընթացին, այս դասընթացին մասնակցելով՝ կլրացնեն վերոնշյալ պայմանը։
-
Ովքեր չեն մասնակցել ներածական դասընթացին, կարող են մասնակցել այս թեմատիկ դասընթացին և 2019թ․ հունվարին անցկացվելիք երկրորդ թեմատիկ դասընթացին:
-
Ներածական դասընթացի այն մասնակիցները, ովքեր չեն կարողանա մասնակցել նոյեմբերի 30-դեկտեմբերի 2-ը կայանալիք դասընթացին, նույնպես հնարավորություն կունենան լրացնելու երկրորդ դասընթացը 2019թ․ հունվարին:
-
Դասընթացը բաց է նաև բոլոր նրանց համար, ովքեր չեն հավակնում դրամաշնորհի, բայց հետաքրքրված են թեմայով:
Խնդրում ենք Ձեր մասնակցությունը հաստատել մինչև նոյեմբերի 27-ը՝ [email protected] և [email protected] հասցեներին ուղարկելով մասնակցության լրացված հայտը, որը կարող եք ներբեռնել այստեղ՝ http://bit.ly/2qUOoCj :
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 575647, 093 971147:
Մասնակցության հաստատման համար կզանգահարենք բոլոր գրանցված անձանց և կազմակերպություններին։
Մասնակիցների խմբի վերջնականացումից հետո մենք կզանգահարենք Ձեզ՝ տրանսպորտի հարցը կարգավորելու համար։
* Դասընթացի ընտրությունը հիմնվել է ներածական դասընթացի մասնակիցների և ծրագրի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած անձանց կողմից լրացված դասընթացների քվեարկության թերթիկների ամփոփ արդյունքների վրա: