Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 08 հունիսի, 2023
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը փնտրում է հաղորդակցության ուսնակի
Եթե ցանկանում ես ամառային օրերն անցկացնել հետաքրքիր և մոտիվացնող միջավայրում, ինչպես նաև ձեռք բերել կարևոր աշխատանքային հմտություններ, ապա այս հնարավորությունը քեզ համար է։ Մենք փնտրում ենք մոտիվացված անհատի, ով կմիանա ԵՀՀ հաղորդակցության թիմին։
Ընտրված թեկնածուն՝
- Կթարմացնի ԵՀՀ Տվյալների և ծրագրերի բազաները՝ ճշգրիտ և արդի տեղեկատվություն ապահովելու համար:
- Կկառավարի ԵՀՀ վեբկայքերն և պորտալները՝ դրանք պարբերաբար թարմացնելով համապատասխան բովանդակությամբ:
- Կաջակցի ԵՀՀ առցանց հարթակների, սոցիալական մեդիա ալիքների բովանդակության ստեղծմանը:
Նշենք, որ վճարովի ուսնակության այս հնարավորության վերջնաժամկետը հունիսի 28-ն է։ Եթե հետաքրքրված ես, ապա բաց մի թողեք այս հնարավորությունը և ուղարկի՛ր մոտիվացիոն նամակն ու ինքնակենսագրությունդ [email protected] հասցեին։
Աշխատանք