Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներ Հայաստանում
Աղբյուրը ՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն
Եվրոպայի օրվան նվիրված 2021թ․-ի միջոցառումների շրջանակում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է Ձեզ մասնակցելու առցանց քննարկումների հետևյալ թեմաների շուրջ՝
Կարո՞ղ ենք փրկել ավելի շատ կյանքեր։ Ճանապարհային անվտանգությունը Հայաստանում
Խթանելով զարգացման ներուժը Հայաստանի մարզերում
Քայլ առ քայլ դեպի ավելի կանաչ Հայաստան. կեղտաջրերի կառավարում և ավելի կայուն գյուղատնտեսություն
Միջոցառումների միջոցով կներկայացվեն ոլորտներում առկա լավագույն փորձը, հնարավորությունները և մարտահրավերները, միտումներն ու լուծումները, ինչպես նաև՝ Հայաստանի զարգացմանը նպաստող սիներգիաների ամրապնդման հնարավորությունները։
Մասնակցիր, ոգեշնչվիր և քո ներդրումն ունեցիր Հայաստանում ավելի լավ միջավայր ստեղծելու գործում։
ԿԱՐՈ՞Ղ ԵՆՔ ՓՐԿԵԼ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԿՅԱՆՔԵՐ։ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏՍԱՆՈՒՄ
10 մայիսի, ժամը՝ 11։00-ին
Միջոցառմանը միանալ https://us02web.zoom.us/j/86437904930
Բանախոսներ
Յան Պլեշինգեր, Հայաստանում ԵՄ պատվիրակության Քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար
Էվալդաս Գալվանաուսկաս, Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանության երկրորդ քարտուղար
Պողոս Շահինյան, «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի ղեկավարՍերգեյ Ղահրամանյան, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ-ի ղեկավար
ԽԹԱՆԵԼՈՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐՈՒԺԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ
13 մայիսի, ժամը՝ 11։00-ին
Միջոցառմանը միանալ https://us02web.zoom.us/j/86291759084
Բանախոսներ
Ն.Գ. Անդրեա Վիկտորին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան
Բրիգիտե Մելմաուեր-Լարխեր, «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման՝ Շիրակի մարզում» ծրագրի թիմի ղեկավար, Ավստրիական զարգացման գործակալություն
Կորյուն Խաչատուրյան, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն
Արմեն Տիրատուրյան, ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման՝ Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի ղեկավար, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր
ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ ԴԵՊԻ ԱՎԵԼԻ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆ. ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԱՎԵԼԻ ԿԱՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
17 մայիսի՝ ժամը 11։00
Միջոցառմանը միանալ https://us02web.zoom.us/j/85885211616
Բանախոսներ
Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսա, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար
Ն․ Գ․ Բեդրիխ Կոպեցկ, Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան
Քրիստիան Հենշել, EU4Sevan ծրագրի ղեկավար, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ)
Պասկալ Բոկկերս, Եվրոպական միության Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում ծրագրի ղեկավար, Ավստրիական զարգացման գործակալություն