:Բուն-ը փնտրում է միջոցառումների պատասխանատու կազմակերպչի
:Բուն-ը փնտրում է նախաձեռնող և պատասխանատու միջոցառումների կազմակերպչի, ով կապահովի նաև նոր բացվող ։Բուն ակումբի ակտիվությունը սոցիալական մեդիայում։
Պարտականությունների շրջանակը՝
- պլանավորել և կազմակերպել միջոցառումներ՝ քննարկումներ, բանախոսություններ, հանդիպումներ, շնորհանդեսներ, կինոդիտումներ և այլն
- կոորդինացնել միջոցառումների ընթացքը
- ձևավորել նոր համագործակցություններ
-ծրագրերի համակարգողի ղեկավարությամբ իրականացնել նոր գաղափարների մշակում
- վարել ակումբի սոցիալական մեդիա էջերը
- ծրագրերի համակարգողի հանձնարարությամբ իրականացնել ։Բուն ակումբի առաջխաղացմանն ուղղված գործառույթներ
Պահանջվող գիտելիքները և հմտությունները՝
- 2 և ավելի տարվա աշխատանքային փորձ միջոցառումների կազմակերպման բնագավառում
- SMM գիտելիքներ
- հայերենի՝ գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
- հաղորդակցման հմտություններ
Դիմումների վերջնաժամկետը՝ հունիսի 15։
Ինքնակենսագրականները կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։