Փաստերի ստուգում և մեդիագրագիտություն․ դասընթաց քաղհասարակության համար
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ու խմբերի ներկայացուցիչներին մասնակցելու հնգօրյա դասընթացի՝ մեդիագրագիտության և փաստերի ստուգման թեմաներով։
Դասընթացի նպատակն է օգնել քաղաքացիական հասարակության խմբերին
— ավելի լավ հասկանալ մեդիայի աշխատանքի սկզբունքները, գործառույթները, մասնագիտական կանոնները,
— տարբերել որակյալ և թերի, հավաստի և կասկածելի լրատվությունը,
— բացահայտել, բարձրաձայնել և ստուգել մեդիայում՝ իրենց գործունեության ոլորտներին վերաբերող փաստական սխալները, մոլորեցնող տեղեկությունները, անհիմն հայտարարությունները,
— մասնակցել այդ թեմաների և ոլորտային խնդիրների մեդիաօրակարգի ձևավորմանը։
Մասնակիցները հնարավորություն կունենան ուսումնասիրելու իրենց առաջարկած թեմաներն ու մասնագետների օգնությամբ ստուգել կասկածելի տեղեկությունները հենց ծրագրի ընթացքում։
Դասընթացը կացնակացվի մարտի 11- 15 Երևանում` ՄՆԿ գրասենյակում: Մարզերից եկող մասնակիցների ճանապարհածախսն ու գիշերակացի կազմակերպումը հոգում է ՄՆԿ-ն։
Մասնակցության համար անհրաժեշտ է ուղարկել
— ինքնակենսագրություն (նշել հեռախոսահամար և էլ. փոստի հասցե),
— համառոտ նկարագրություն, թե որ ոլորտում եք աշխատում և ինչ խնդրահարույց հրապարակում/տեղեկություն եք ցանկանում հետազոտել։
Դիմումների վերջնաժամկետը մարտի 1-ն է։
Փաստաթղթերն ուղարկել Մանե Գրիգորյանին՝ [email protected] էլ. հասցեով՝ նամակը վերնագրելով «Փաստերի ստուգում և մեդիագրագիտություն դասընթացի դիմում»:
Հարցերի դեպքում զանգահարեք Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, հեռ. 010 583620: