Դրամաշնորհային ծրագրերի մրցույթ․ Տեղեկությունների ստուգման մեխանիկա. 2.0
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում հայտարարում են «Տեղեկությունների ստուգման մեխանիկա 2.0» բաց դրամաշնորհային մրցույթ հայաստանյան լրատվամիջոցների համար:
Ծրագրի նպատակներն են՝
- աջակցել լրատվամիջոցների` փաստերի ճշգրտման և տեղեկատվության ստուգման կարողությունների զարգացմանը` այդ թվում իրականացնելով հանրության համար կարևոր ոլորտներում փաստերի ստուգմանն ուղղված ծրագրային գործողություններ։
 
Դրամաշնորհի համար ներկայացված հայտը կարող է ներառել հետևյալ մոտեցումները.
- մանիպուլյատիվ նպատակներ հետապնդող հայտարարությունների, մեդիա նյութերի և թրոլինգային մեխանիզմների բացահայտում և վերլուծություն
 - Հայաստանում հասարակական տարբեր խմբերի կողմից բարձրաձայնվող բողոքների ուսումնասիրում փաստերի ստուգման դիտանկյունից
 - պետական պաշտոնյաների կողմից հարցազրույցների, ճեպազրույցների, կառավարության և ԱԺ նիստերի ընթացքում հնչեցրած հայտարարությունների համադրում իրականության հետ և ստուգում
 - պաշտոնական վիճակագրության համադրում իրականության կամ այլընտրանքային տեղեկատվության հետ
 - հասարակության մեջ առկա բողոքների էության բացահայտում
 - նորությունների դեկոնստրուկցիա
 - սոցիալական ցանցերով ու ավանդական մեդիայով տարածվող միֆերի դեկոնստրուկցիա
 
Ակնկալվում է, որ ծրագրերի իրականացման արդյունքում կմշակվեն/կկատարելագործվեն փաստերի ճշգրտման և տեղեկատվության ստուգման քաղաքականություններ կամ ընթացակարգեր։
Դրամաշնորհի տևողությունը և բյուջեն
Դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար նախատեսված առավելագույն ժամկետը 3 ամիս է։
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2019 թ-ի մայիսի 20-ն է։
Մեկ դրամաշնորհի սահմաններում կտրամադրվի մինչև 2․500.000 ՀՀ դրամ:
Համաֆինանսավորման պահանջ
Հայտատու կազմակերպությունից ակնկալվում է առնվազն 15% համաֆինանսավորում ծրագրին` դրամական և/կամ ոչ դրամական միջոցներով։
ԱՄՆ կառավարությունից ստացած այլ դրամաշնորհներ կամ միջոցները չեն դիտարկվի իբրև համաֆինանսավորում:
Հայտերի գնահատման չափանիշներ
ԵՀՀ-ին ներկայացված հայտերը նախնական գնահատում կանցնեն ծրագրային թիմի կողմից՝ մրցույթին չհամապատասխանող առաջարկները բացառելու համար։ Այնուհետև հայտերը կներկայացվեն փորձագիտական հանձնաժողովին և կգնահատվեն ըստ հետևյալ չափանիշների։
| 
			 №  | 
			
			 Չափանիշ  | 
			
			 Միավոր  | 
		
| 
			 1  | 
			
			 Ծրագրի նորարարությունը, այդ թվում՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառումը  | 
			
			 20  | 
		
| 
			 2  | 
			
			 Ծրագրի գործնական և չափելի արդյունքների առկայությունը  | 
			
			 40  | 
		
| 
			 3  | 
			
			 Ծրագրի կայունությունը  | 
			
			 20  | 
		
| 
			 4  | 
			
			 Ծրագրի բյուջեի և նպատակների համապատասխանությունը  | 
			
			 20  | 
		
ՄՆԿ մասնագետները խորհրդատվություն կտրամադրեն հայտատուներին ինչպես նախապատրաստական փուլում, այնպես էլ աշխատանքների ընթացքում։
Դրամաշնորհին դիմելու կարգը
Ծրագրին մասնակցելու համար հայտատուները պետք է լրացնեն հետևյալ փաստաթղթերը և ներկայացնեն ԵՀՀ՝ էլեկտրոնային տարբերակով։
- Հայցադիմումի փաթեթ
 - Տրամաբանական մոդել
 - Ծրագրային բյուջեն ներկայացված ձևաչափով և բյուջեի նկարագիրը
 - Դրամաշնորհների կառավարման հարցաթերթիկ (GMQ form)
 
Հայտ ներկայացնողը պիտի էլեկտրոնային նամակի վերնագրում (subject line), նշի «MICE_FCNV Grants-Competition»: Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կցված են այստեղ։ Խնդրում ենք փաթեթն ուղարկել [email protected] էլ. փոստին:
Մրցույթի վերաբերյալ հարցերի համար կարող եք դիմել ԵՀՀ ծրագրերի օգնական Լիլիթ Մարտիրոսյանին էլ. փոստ` [email protected], բջջային՝ 095 251564, կամ ՄՆԿ ծրագրի ղեկավար Արեն Մանուկյանին էլ. փոստ` [email protected], բջջային՝ 095 984782:
***
Այս մրցույթն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:
«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների և ժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ ու վստահելի տեղեկատվությունը: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:
