Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 01 փետրվարի, 2021
Աշխատանքի հայտարարություն. Մաթեմատիկոս
Հայտարարության աղբյուրը՝ https://www.facebook.com/hrant.khachatrian/posts/10218897346531574։
2020-ին FAST հիմնադրամը սկսեց ADVANCE ծրագիրը, որի շրջանակներում արտերկրում աշխատող հայ պրոֆեսորները Հայաստանում հիմնում են հետազոտական խումբ, ու հեռավար կերպով ղեկավարում են խմբի աշխատանքը: Երկու խումբ ստեղծվեց։
Լավագույն ճանապարհը կլինի ավելի փորձառու գիտնական գտնելը, ով կլինի Հայաստանում կամ կգա Հայաստան, կկարողանա վերցնել նաև ավելի քիչ մաթեմ իմացող ուսանողների, աճացնել ու հասցնել այն մակարդակի, որ Դալալյանը կարողանա արդյունավետ ղեկավարել: FAST-ը նոր հայտարարություն է տեղադրել, արդեն $1000 աշխատավարձով և շաբաթական 20 ժամ ծանրաբեռնվածության ակնկալիքով. https://fast.foundation/en/program/847/2021/new_tab
YerevaNN-ում խիստ կարևորում ենք այս խմբի աճը: Եթե գտնենք գիտնական, ով հոդված գրելու և ուսանողների հետ աշխատելու որոշակի փորձ ունի և կմիանա այս ծրագրին, YerevaNN-ում կառաջարկենք ևս 1մլն դրամ աշխատավարձ (հարկերը ներառյալ) մնացած 20 ժամ ծանրաբեռնվածության «դիմաց»: Այդ մյուս 20 ժամը հնարավոր կլինի ծախսել ինչպես Դալալյանի ղեկավարած նախագծի վրա, այնպես էլ YerevaNN-ի այլ նախագծերի վրա, ընդհուպ մինչև գիտնականը կարող է իր հետ «բերել» իր հետազոտական ծրագիրը: Գիտնականից կակնկալվի աշխատանք առնվազն 1-2 նոր ուսանողների հետ:
Դրսից ղեկավարով նոր հետազոտական խմբեր ստեղծելու այս ձևաչափը պետք է ընդլայնել:
FAST-ն էլ է տրամադրված, Գիտության կոմիտեն էլ նման նախագծեր ունի (բայց դեռ ֆինանսավորում չունի):