ԿԻՆ օնլայն կինոփառատոն 2020
Աղբյուրը ՝ Kin International Film Festival
|
ԿԻՆ 17-րդ միջազգային կինոփառատոնն իրականություն դարձավ շնորհիվ 2020 թվականի մշակույթի և կրթության ոլորտին միջազգային օգնության ֆոնդի տրամադրած դրամաշնորհի:
Արդեն ավանդական դարձած կինոփառատոնի նպատակն է`
վերաիմաստավորել կնոջ տեղը և դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանել նրա խնդիրները, ձևավորել մի նոր հենակետ, որը կնպաստի Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի խթանմանը, նոր անունների բացահայտմանը, ինչպես նաև` տարբեր ազգերի մշակույթների փոխընկալմանը:
Կորոնավիրուսի համավարակի պայմաններում 17-րդ ԿԻՆ միջազգային կինոփառատոնը կանցկացվի օնլայն:
Դեկտեմբերի 9-13-ը դուք հնարավորություն կունենաք դիտել 51 ֆիլմ 26 երկրից: Ֆիլմերի ցանկ։
Այս տարի մեր ավանդական մրցութային և հյուրերի ծրագրերին ավելացել են «ԿրիմԴոկ» վավերագրական ֆիլմերի փառատոնի, «ԿամերաԴանսՎեստ» Ամերիկյան պարային ֆիլմերի փառատոնի և Մարիամ Օհանյանի «Արցախ, մենք քեզ հետ ենք» խորագրով ֆիլմերի ծրագրերը:
17-րդ ԿԻՆ միջազգային կինոփառատոնը իր Հարգանքի տուրքն է մատուցում հանրահայտ Սովետական կինոռեժիսոր Կիրա Մուրատովային:
Փառատոնի ժյուրիի անդամներն են` Լյուսիան Քերրի (պրոդյուսեր, ԱՄՆ), Նորա Արմանին (դերասանուհի, ԱՄՆ) Ելենա Կուցենկո (կինոգետ, Ռուսաստան), Թամարա Հակոբյան (կինոգետ, Հայաստան), Քելլի Հարգրեյվս (ռեժիսոր, Կանադա): Իմանալ ավելին:
Անչափ շնորհակալ ենք մեր հովանավորներին՝
Երևանում Գյոթե ինստիտուտին, Գերմանիայի դաշնային արտաքին գործերի նախարարությանը, Բոշի հիմնադրամին, Ս. Ֆիշերի հիմնադրամին, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնին, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին, Օրիֆլեյմին:
Փառատոնի ավարտին կշնորհվեն հետևյալ մրցանակները`
Լավագույն ֆիլմ
Հատուկ մրցանակ
Դիպլոմներ
Մրցանակ Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից
Հանդիսատեսի մրցանակ, որը կտրվի հանդիսատեսի ձայների հաշվառման հիման վրա:
Փառատոնի բոլոր ֆիլմերը հասանելի են լինելու հանդիսատեսին դեկտեմբերի 9-13-ը:
Յուրաքանչյուր ֆիլմ նախատեսված է 300 դիտողի համար:
|
|
|
|