Հայտերի ընդունում «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի ավարտական գնահատման համար
«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը ընդունում է հայտեր խորհրդատուներից (անհատներ կամ կազմակերպություն) ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում ստորև նկարագրված աշխատանքները կատարելու համար։
«Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի նպատակն է խթանել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարումն ու օգտագործումը` հանրային մասնակցության և իրազեկման միջոցով, ինչպես նաև խթանել վարքագծի փոփոխությունները՝ ստորգետնյա ջրերի արդյունահանման կրճատումը ապահովելու համար:
Ծրագիրը նախատեսվում էր իրականացնել հետևյալ հիմնական նպատակներով․
Նպատակ 1․ Իրավակարգավորող (քաղաքականության և օրենսդրական) դաշտի բարելավում՝ ջրօգտագործման ոլորտում մասնակցայնությունը խթանելու նպատակով։
Նպատակ 2․ Ջրային ռեսուրսների կառավարման մասնակցություն և վերահսկում։
Նպատակ 3․ Հանրային իրազեկում, կրթություն, վարքագծի փոփոխություն։
Նպատակ 4․ Ջրային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված փորձնական/պիլոտային ծրագրերի իրականացում։
Ծրագրի տևողությունը․
3 տարի, մարտ 2017 - փետրվար 2020.
Շահառուներ
Ընտրված համայնքների բնակչությունը, մասնավորապես՝ Արարատի մարզի՝ Վեդի, Այգավան, Փոքր Վեդի, Բուրաստան և Բերքանուշ, Խաչփար համայնքները; Արմավիրի մարզի՝ Ակնալիճ, Առատաշեն, Երասխահուն, Եղեգնուտ, Գայ և Գրիբոյեդով համայնքները։
1․ Առաջադրանքի նկարագրությունը
Ընդհանուր նպատակ
Ծրագրի ավարտական գնահատումը պետք է նպաստի հաշվետվողականությանը` ապահովելով ձեռք բերված արդյունքների գնահատումը։ Բացի այդ, այն պետք է խթանի ուսմանը՝ հասկանալու գործոնները, որոնք հնարավոր են դարձրել ծրագրի առաջընթացը կամ խոչընդոտել են դրան՝ բացահայտելով բոլոր հիմնական դասերը, որոնք կհանգեցնեն երկրում և ոլորտում հետագա կատարելագործմանը։
Ավարտական գնահատումը ցույց կտա ծրագրի ազդեցությունն ու կայունությունը, որը եզրակացություններ կանի հետագա գործողությունների մասին։ Այն պետք է նկարագրի ձեռք բերված արդյունքները և այն պայմանավորող գործոնները։
Հատուկ նպատակներ
Ծրագրի ավարտական գնահատումը վերլուծելու է Ծրագրի արդիականությունը, արդյունավետությունը և արտադրողականությունը և գնահատելու է՝ արդյո՞ք Ծրագրի ակնկալվող արդյունքները ձեռք են բերվել Ծրագրի իրականացման ընթացքում (արդյունավետություն), և արդյո՞ք դա արվել է արդյունավետ եղանակով (արտադրողականություն): Այն նաև կգնահատի, թե Ծրագիրը որքանո՞վ է նպաստել ընդհանուր և հատուկ նպատակների իրականացմանը և արդյո՞ք Ծրագրի արդյունքները (բոլոր մակարդակներում) կայուն են (կայունություն)։
Վերլուծության եզրակացության հատվածում կնկարագրվի, թե արդյո՞ք Ծրագիրը լավագույնս ապահովել է իրական կարիքները և առաջնահերթությունները (համապատասխանությունը)։
Գնահատումը պետք է կենտրոնացած լինի նվաճումների, գործողությունների որակի և արդյունքների գնահատման վրա՝ հիմք ընդունելով զարգացման ռազմավարական նպատակները։ Այս տեսանկյունից գնահատումը պետք է ցույց տա ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող միջամտությունների հետ կապերը և բացահայտի գործոնները, որոնք խոչընդոտել են առաջընթացը։
Գնահատմանը հատուկ հարցեր
Ստորև ձևակերպված հարցերը հատուկ են գնահատմանը։ Հիմք ընդունելով այդ հարցերը, ինչպես նաև նախնական խորհրդատվություններն ու փաստաթղթերի վերլուծությունը, գնահատողը (անհատ/կազմակերպություն) կքննարկի դրանք Ծրագրային թիմի հետ և սկզբնական զեկույցում կառաջարկի գնահատման համապարփակ հարցերի փաթեթ՝ տվյալների հավաքագրման համապատասխան աղբյուրների և գործիքների հետ միասին։
Ստորև ներկայացվող գնահատման հարցերը արտացոլում են գնահատման նպատակները՝ ընդգրկելով գնահատման բոլոր չափանիշները:
1. Համապատասխանելիություն (Relevance)
1.1 - Որքանո՞վ են սկզբնական նպատակները դեռևս համապատասխանեցվում ընթացիկ և սպասվող կարիքներին և թիրախային խմբերի առաջնահերթություններին:
1.2 - Ինչպե՞ս է նախագիծը անդրադառնում շահառուների և այլ շահակիրների կարիքներին:
2. Արդյունավետություն (Effectiveness)
2.1 - Որո՞նք են նախկին և որոնք են ակնկալվող (քանակական և որակական) միջամտության արդյունքները:
3. Արտադրողականություն (Efficiency)
3.1 - Որքա՞ն են ծախսերը համամասն ձեռքբերումներին՝ հաշվի առնելով հասարակության ամբողջ ծախսերն ու ձեռքբերումները։
4. Կայունություն (Sustainability)
4.1- Որքանո՞վ է հավանական, որ ստացված արդյունքները կունենան շարունակական բնույթ նաև ծրագրի ավարտից հետո՝ հաշվի առնելով նաև ինստիտուցիոնալ կարողությունները։
5. Ազդեցություն (Impact)
5.1 – Ծրագրի կողմից թիրախային խմբերի շրջանում կատարած փոփոխությունների (նախատեսված և չնախատեսված) ո՞ր մասն է երկարաժամկետ։
5.2 - Ինչպե՞ս կարելի է հետևել առաջընթացը ծրագրի ընթացքում։
5.3 - Գնահատեք Ծրագրի միջամտության տեսանելիությունը ԱՄՆ ՄԶԳ- ի համար։ Ինչպե՞ս են ծրագրի շահառուները արված միջամտությունները ասոցացնում ԱՄՆ ՄԶԳ-ի հետ։
Այս բոլոր հարցերը Գնահատողի կողմից պետք է ստանան պատասխաններ և լինեն առաջարկվող մեթոդաբանության մեջ։ Լրացուցիչ հարցեր կարող են ավելացվել։
Ստացված արդյունքները կօգտագործվեն՝ ԱՄՆ ՄԶԳ, շահակիրների և այլ գործընկերների կողմից՝ վերարտադրելու և/կամ վերանայելու այն մոտեցումները, որոնք կկիրառվեն ջրային ոլորտին վերաբերող մասնակցային այլ ծրագրերում։
Մեթոդաբանությունը
Ընտրված թեկնածուն, մեթոդաբանության հետ միասին պետք է առաջարկի՝
- Գնահատման նախագիծը,
- Հարցաթերթը,
- Որակական հետազոտությունների իրականացման և ջրային ոլորտի փորձագետների, քաղաքականություն մշակողների և մասնագետների հետ ազգային և տեղական մակարդակներում խորացված հարցազրույցների անցկացման նախագիծը,
- Ֆոկուս խմբերի իրականացման նախնական պլանավորումը,
- Շահակիրների վերլուծություն, որը նաև կներառի համեմատական գծապատկեր՝ ծրագրի սկզբում իրականացված նմանատիպ վերլուծության հետ։ Ընթացիկ գնահատման մեթոդաբանությունը պետք է հաշվի առնի նախկինում արված գնահատման վերլուծության արդյունքները։
Ակնկալվող արդյունքներ
Ծրագրի ավարտական գնահատման ակնկալվող արդյունքներ՝
- Գնահատման հարցաթերթ;
- Գնահատման ժամանակացույց
- Շահակիր խմբերի համեմատական վերլուծություն (գծապատկեր և աղյուսակ՝ անգլերեն և հայերեն)
- Գնահատման ավարտական զեկույց՝ անգլերեն և հայերեն, ներառյալ առաջարկությունները
- Հայերեն և անգլերեն Powerpoint ներկայացում
- Աուդիո ձայնագրություններ և փորձագետների հարցազրույցների սղագրություններ։
2․ Առաջադրանքի տևողություն
Գնահատումը կմեկնարկի 2019թ․ դեկտեմբերի կեսերին և կավարտվի մինչև 2020թ․ փետրվարի վերջը։ Հետաքրքրված կազմակերպությունը/անհատը պետք է առաջարկի առաջադրանքի ժամանակացույց, որը չպետք է գերազանցի երկուսուկես ամիսը։
Դիմելու համար, հետաքրքրված կազմակերպությունը/անհատները պետք է ներկայացնեն տեխնիկական և ֆինանսական հայտեր։
Տեխնիկական հայտը կգնահատվի 70%, որը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը.
• Հակիրճ մեթոդաբանություն (առավելագույնը 1 էջ) - 20%
• Հայտատուի մարդկային ռեսուրսների կարողությունների նկարագրությունը՝ տրված առաջադրանքները սահմանափակ ժամկետներում կատարելու համար (առավելագույնը 1 էջ) - 35%
• Նմանատիպ առաջադրանքների կատարման վերաբերյալ ունեցած նախորդ փորձի վերաբերյալ նկարագրական (առավելագույնը 1 էջ) - 20%
• Առաջատար սոցիոլոգի ինքնակենսագրական `25%:
Ֆինանսական հայտը կգնահատվի 30%, որը պետք է ներառի բյուջեի նկարագրականը՝ յուրաքանչյուր առաջադրանքի համար։
- Պահանջվող փորձը և որակավորումները
- Բարձրագույն կրթություն՝ հանրային քաղաքականության, սոցիոլոգիայի, միջազգային զարգացման, տնտեսագիտության, վիճակագրության կամ որևէ այլ համապատասխան համալսարանական աստիճան։
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ՝ ծրագրերի գնահատման ոլորտում։ Ջրային ոլորտում ծրագրերի գնահատման փորձը կդիտվի որպես առավելություն։
- Միջազգային կազմակերպությունների և դոնորների հետ առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։
- Անգլերեն և հայերեն լեզուներով գրավոր հաղորդակցվելու գերազանց հմտություններ։
- Առաջադրանքի արժեքը
Գնային առաջարկը չպետք է գերազանցի 2․300․000 ՀՀ դրամը։
4․ Դիմումների ընթացակարգ
Հետաքրքրված դիմորդները պահանջվող փաստաթղթերը պետք է ուղարկեն [email protected] հասցեին մինչև ս․թ․Դեկտեմբերի 6-ը ներառյալ։