Ֆինանսներ ու խորհրդատվություն գործարար կանանց համար «Գործարար կանայք» վերապատրաստման դասընթացներ
Գործնական առաջնորդություն
Նախաձեռե´ք Ձեր բիզնեսի զարգացման հաջորդ փուլը
26-27 նոյեմբեր և 10-11դեկտեմբեր, 2015, Երևան
«Գործնական առաջնորդություն» վերապատրաստման քառօրյա դասընթացը տեղի կունենա նոյեմբերի 26-27-ին ու դեկտեմբերի 10-11-ին Երևանում: Եթե Դուք գործարար եք ու ցանկանում եք զարգացնել Ձեր առաջնորդության հմտություններն, այս վերապատրաստումը կօգնի Ձեզ: Դասընթացը, որն անցկացվում է 2015 թ. Հայաստանում մեկնարկած «Գործարար կանայք» ծրագրի շրջանակներում, Ձեզ կտա հնարավորություն օգտվելու ծրագրի մյուս բաղադրիչներից (հավելյալ տեղեկության համար այցելե´ք www.ebrdwomeninbusiness.com):
«Գործնական առաջնորդություն» դասընթացն անդրադառնում է առաջնորդության գաղափարին ու հիմունքներին: Դասընթացի ժամանակ կսովորեք գործնականում կիրառել առաջնորդության հնարներ, որոնք կդառնան Ձեր բիզնեսի երկարաժամկետ հաջողության բանալին: Կծանոթանաք արդյունավետ առաջնորդության ու կին ղեկավար ունեցող ձեռնարկությունների կառավարման հիմնարար հմտություններին, ռեսուրսներին ու մեթոդներին: Քառօրյա դասընթացի ժամանակ Դուք կսովորեք`
- - խթանել բիզնեսի առաջխաղացման մեջ կին առաջնորդների ու առաջնորդության դերի մասին իրազեկությունը
- - հասկանալ առաջնորդության տարբեր հասկացություններն ու առանձնացնել առաջնորդության մարտահրավերները, որ հատուկ են կանանց
- - սահմանել ու լավագույնս մշակել առաջնորդության Ձեր անձնական մոտեցումը
- - զարգացնել անձնական ու գործնական նպատակները սահմանելու հմտություններ (տեսլականներ, տարեկան նպատակակետեր, ընթացիկ նպատակակետեր)
- - կառուցել արդյունավետ հաղորդակցում Ձեր ձեռնարկությունում ու արտաքին շահառուների հետ, մասնավորապես առևտրային բանկերի հետ՝ հաղթահարելու ֆինանսավորման խոչընդոտները
- - բարելավել բանակցելու հմտություններն ու ավելի արդյունավետ դիմագրավել միջմշակութային ու միջսեռային մարտահրավերներին
- - հաջողությամբ կիրառել կապերի հաստատման մեթոդները
- - արդյունավետ հաղորդակցվել գործընկերների ու շահառուների հետ սոցիալական մեդիայի միջոցով:
Վերապատրաստման դասընթացը մշակել է «APPLICATIO» վերապատրաստման ու կառավարման ընկերությունը (հավելյալ տեղեկության համար այցելե´ք www.applicatio.com): Կին ձեռներեցների համար հատուկ պատրաստված դասընթացը կազմված է վերապատրաստման երկու փուլից` յուրաքանչյուրը երկու օր: Փուլերի միջև կլինի ընդմիջում, որի ընթացքում Դուք հնարավորություն կունենաք փորձարկել առաջին փուլում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները և երկրորդ փուլին ներկայացնել դասերը, որ քաղել եք: Ավելին, Դուք ստիպված չեք լինի երկար ժամանակով կտրվել Ձեր բիզնեսից:
Դասընթացը կվարեն Մարինա Պողոսյանն ու Արտակ Ալոյանը: Դասընթացավարներն ընտրվել են որպես փորձառու գործող մասնագետներ, ովքեր գիտեն` ինչ է անհրաժեշտ ընկերությունը հաջողությամբ ղեկավարելու ու բիզնեսի ընդլայնումը նախաձեռնելու համար: Դասընթացի մասնակցության վճարն է 35,000 ՀՀ դրամ: Դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է: Մասնակցության վճարը ներառում է դասընթացի նյութերը, ճաշը, սուրճ/թեյ և այլն:
Դասընթացին մասնակցելու համար լրացրե´ք կից ներկայացված դիմում հայտը և ուղարկե´ք [email protected] էլ. հասցեին մինչ նոյեմբերի 18, 2015թ., 18:00: Հավելյալ տեղեկության համար գրե´ք էլ. հասցեին` [email protected], կամ զանգահարե´ք +374 10 590901:
Ծանոթացե´ք Ձեր դասընթացավարների հետ
Մարինա Պողոսյանը (MBA, PMI), ով աշխատում է որպես բիզնես դասընթացավար ու կառավարման ոլորտի խորհրդատու 1994 թ.-ից, ունի ծանրակշիռ ներդրում Հայաստանում բիզնես խորհրդատվական ծառայությունների զարգացման մեջ: Մարինան ՀԱՀ-ում «Կին ձեռներեցներ» ծրագրի առաջատար դասընթացավար է: Համագործակցելով բազմազգ խորհրդատվական ընկերությունների հետ, ինչպիսին են Chemonics International-ը, Nathan Associates-ը, J.E. Austin Associates, Inc.-ը և այլն` Մարինան կիրառում է կառավարման խորհրդատվության լավագույն փորձը գործընկեր կազմակերպություններում: Նրա փորձագիտական ոլորտն է ռազմավարության զարգացումն ու բիզնես մոդելի վերլուծությունը: Աջակցել է բազմաթիվ սթարթափերի սկսել և ընդլայնել իրենց բիզնեսը: Ներկայում մատուցում է խորհրդատվական ծառայություններ Management Systems Consulting ընկերությունում և Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտի խորհրդի անդամ է: Անդամակցում է բրիտանական Խորհրդատվությունների ինստիտուտին: ՎԶԵԲ-ն ընտրել է Մարինային ՎԶԵԲ-ի գործունեության երկրներում բիզնես խորհրդականների ու խորհրդատուների վերապատրաստման համար:
Արտակ Ալոյանը կառավարման խորհրդատու է (Essentials-ի հավաստագիր), ինչպես նաև առաջնորդության, բիզնես հաղորդակցման, անձնական զարգացման ոլորտների դասընթացավար: 2000 թ.-ից Արտակը մասնագիտացել է վերապատրաստման, քոուչինգի ու խորհրդատվության ոլորտներում` անցկացնելով մեկօրյա գործնական դասընթացներ կորպորատիվ հավաքների ժամանակ կամ բազմօրյա վերապատրաստումներ այնպիսի կազմակերպությունների համար, ինչպիսին են ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, ՀԲԸՄ-ը, Ամերիաբանկը, Ամերիկյան խորհուրդները, Սինոփսիսը, IREX-ը, AIESEC-ը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, Խաղաղության կորպուսը, Հայաստանի առաջնորդների դպրոցը և շատ այլ ընկերություններ: Արտակը նաև ղեկավարում է սեփական ընկերությունը` EDUTREX-ը զբաղվում է մասնագիտական զարգացման ոլորտով: Ավելին, նա Happiness Club-ի հիմնադիրն է և Հայաստանում անգլերեն դասավանդողների միության (AELTA) նախագահը: Ներկայում Արտակը նաև համայնքի ու երիտասարդության զարգացման տեխնիկական դասընթացավար է Հայաստանում ԱՄՆ Խաղաղության կորպուսում: