«ՔՀԿ-ների հզորացում՝ հանուն ԼԳԲՏԻ անձանց հանդեպ խարանի և խտրականության նվազեցման» քառօրյա դասընթաց
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն, «ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների հզորացումը՝ Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց հանդեպ խտրականության վերացման նպատակով» ծրագրի շրջանակներում, կազմակերպում է «ՔՀԿ-ների հզորացում՝ հանուն ԼԳԲՏԻ անձանց հանդեպ խարանի և խտրականության նվազեցման» քառօրյա դասընթաց:
Երբ՝ Սեպտեմբերի 15-18, 2017թ.
Որտեղ՝ ընտրված մասնակիցները կտեղեկացվեն հավելյալ նամակով
Դասընթացի նպատակն է հասարակական կազմակերպությունների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացումը` «Խարան և խտրականություն», «Խոշտանգում», «Խոսքի ազատություն և ատելության խոսք», «Մարդու իրավունքներ. տեղական և միջազգային օրենսդրություն և կոնվենցիաներ», «Սեռականություն» թեմաների վերաբերյալ:
Դուք կարող եք մասնակցել դասընթացին, եթե՝
-
Աշխատում եք հայաստանյան որևէ հասարակական կազմակերպությունում
-
Հանդիսանում եք ՀԿ կամավոր/ակտիվիստ
-
Կարևորում եք մարդու իրավունքները և անտարբեր չեք ԼԳԲՏԻ անձանց առնչվող հիմնախնդիրներին
Դասընթացին կներկայացվեն հետեւյալ թեմաները՝
-
Մարդու իրավունքներ․ տեղական և միջազգային օրենսդրություն և կոնվենցիաներ
-
Խարան և խտրականություն
-
Խոշտանգում
-
Խոսքի ազատություն և ատելության խոսք
Դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է:
Մասնակցությունն անվճար է։ Դասընթացի ընթացքում հյուրանոցում կացության և սննդի ծախսերը հոգում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն:
Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈւՄԸ մինչև 2017 թ.-ի օգոստոսի 10-ը:
Ընտրված մասնակիցներին կուղարկվի պաշտոնական հրավեր և տեղեկատվական փաթեթ:
Կանխավ շնորհակալություն ենք հայտնում հետաքրքրվածության համար:
Ծրագիրն իրականացվում է Երևանում Չեխիայի Հանրապետության դեսպանության, Անցումային Առաջխաղացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ: