Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը (ՖԷՀ) հայտարարում է փոքր ծավալի գրանտների տրամադրման բաց կանչ
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը (ՖԷՀ) հայտարարում է փոքր ծավալի գրանտների տրամադրման բաց կանչ՝ հարավկովկասյան երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետազոտողների, ՔՀԿ-ների, ակտիվիստների, լրագրողների և տարատեսակ քաղաքացիական նախաձեռնությունների համար։
Մեր գրանտային ծրագրի նպատակն է աջակցել այն նախագծերի ու գաղափարների իրագործմանը, որոնք միտված են տարածաշրջանի երկրներում ու հասարակություններում ամրապնդելու դեմոկրատական զարգացումները, սոցիալական արդարությունը, տնտեսական և էկոլոգիական կայունությունը, կնպաստեն տեղական ինքնակառավարման ինստիտուտի զարգացմանը և այլն։
Գրանտները կտամադրվեն երկու կատեգորիաներում՝ քաղաքացիական ակտիվիզմ և հետազոտություն։
ՖԷՀ-ի նոր գրանտային ծրագրի ներկայացման և դրա վերաբերյալ պոտենցիալ դիմումատուների հարցերին պատասխանելու համար ՖԷՀ հայաստանյան թիմը կազմակերպում է առցանց հանդիպում, որի ժամանակ մանրամասն կներկայացնենք գրանտային ծրագրին մասնակցության պահանջներն ու չափորոշիչները։
Քննարկումը կվարեն ՖԷՀ հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգողներ Նարեկ Սուքիասյանն ու Շուշանա Սիրականյանը
Աշխատանքային լեզուն հայերենն է։
Գրանցվել կարող եք այս հղումով՝ https://us02web.zoom.us/meeting/register/tZcsdO6qrzkrGdQsO4GRgfL8TuAFmryPWgkb?fbclid=IwAR0LnZYGaCozE3eDYVUZ3FHSvJDV9JbbdEigAXlzp3p76gZ4zrysKFB6uI4։