Ծրագրային աշխատանքի ուսուցման հնարավորություն ՀԿՍ հիմնադրամից
http://roundtable-act.am/am/news/56
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ) Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներինհրավիրում է մասնակցելու կարողությունների զարգացման երկարաժամկետ դասընթացի՝ «Ծրագրային աշխատանքի ուսուցում» թեմայով:
Դասընթացի նկարագրություն
Դասընթացը կազմված է 3 մոդուլներից՝ «Մրցունակ ծրագիր-առաջարկի մշակում», «Ծրագրերիկառավարման հիմքունքներ» և «Ծրագրերի կայունություն և միջոցների հայթայթում»:
1-ին մոդուլ՝ «Մրցունակ ծրագիր-առաջարկի մշակում»
Մոդուլի մասնակիցներին տրամադրվելու են գիտելիքներ ու հմտություններ ծրագրի գաղափարի մշակման և նախաձեռնման, ծրագրի կենսացիկլի, դրամաշնորհային ծրագիր-առաջարկների մշակման, կարիքների գնահատման, խնդիրների ծառի վերլուծության և ծրագիր-առաջարկի առանձին բաղադրիչների արդյունավետ մշակման վերաբերյալ (տրամաբանական կառուցվածք, նպատակ և խնդիրներ, ծրագրի նկարագրություն, աշխատանքային պլանի, բյուջեի կազմում և այլն):
1-ին մոդուլը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կստանան իրենց կառույցների անունից ներկայացնել դրամաշնորհային ծրագիր-առաջարկներ: Լավագույն ծրագիր-առաջարկները կֆինանսավորվեն ՀԿՍ կողմից:
2-րդ մոդուլ՝ «Ծրագրերի կառավարման հիմքունքներ»
Մոդուլի մասնակիցները կստանան գիտելիքներ ու հմտություններ ծրագրի կառավարման ցիկլի յուրաքանչյուր փուլի վերաբերյալ: Մասնավորապես, կներկայացվեն ծրագրերի կառավարմանը նպաստող և խոչընդոտող գործոնները, ծրագրի ղեկավարի անհրաժեշտ հմտությունները, բազային (նախնական) իրավիճակի գնահատման էությունը և իրականացման մեթոդները, ՈՒԹՀՍ (SWOT) վերլուծության մեթոդը և կիրառման առանձնահատկությունները, ծրագրի մարդկային ռեսուրսների, ժամանակացույցի և ֆինանսական կառավարումը, շահագրգիռ կողմերի վերլուծությունը` որպես ծրագրի կառավարման գործիք, ինչպես նաև ծրագրի մասնակցային վերահսկման/մոնիթորինգի և գնահատման, ծրագրերի փաստաթղթավորման, պատմողական հաշվետվությունների կազմման, մշտադիտարկման պլանների մշակման թեմաներ:
3-րդ մոդուլ` «Ծրագրերի կայունություն և միջոցների հայթայթում»
Մոդուլի մասնակիցները կստանան գիտելիքներ ու հմտություններ ծրագրերի կայունության բնորոշումների և ծրագրի կայունությունն ապահովող գործոնների, քաղաքացիական հասարակության կառույցների կայունության ասպեկտների, ՀՀ-ում ծրագրերի ֆինանսական կայունությունն ապահովելու հնարավորությունների, միջոցների հայթայթման գործընթացների, կիրառվող մեթոդների և այլընտրանքներ, կայունության ապահովման ռազմավարությունների և կայունության պլանների մշակման վերաբերյալ: Մոդուլների ավարտից հետո մասնակիցները հնարավորություն կունենան օգտվելու ուսուցանողների խորհրդատվությունից:
Դասընթացը հաջողությամբ ավարտած (դասընթացի առնվազն 90%-ին մասնակցած) անձանցկտրամադրվեն մասնակցության վկայագրեր:
Ակնկալվող արդյունքները
Դասընթացի բոլոր մոդուլների արդյունքում մասնակիցները.
- հնարավորություն կունենան մշակել մրցունակ դրամաշնորհային ծրագիր-առաջարկներ,
- կստանան ծրագրերի արդյունավետ կառավարման վերաբերյալ պրակտիկ գիտելիքներ ու հմտություններ,
- կտիրապետեն ծրագրերի կայունության ապահովման հիմնական ռազմավարություններին
Ժամկետները և անցկացման վայրը
1-ն մոդուլ՝ 2016թ. ապրիլի 26-28,
2-րդ մոդուլ՝ 2016թ. հունիս,
3-րդ մոդուլ՝ 2016թ. հոկտեմբեր
Յուրաքանչյուր մոդուլի միջին տևողությունը 3 օր է (18-20 ժամ):
Դասընթացը տեղի կունենա Էջմիածին քաղաքում` ՀԿՍ դահլիճում (հասցեն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին):
Աշխատանքային լեզուն և կիրառվող մեթոդները
Դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է: Դասընթացը կանցկացվի ոչ ֆորմալ կրթության մեթոդների կիրառմամբ, այդ թվում` Power point ներկայացումներ, խմբային աշխատանքներ, մտագրոհ, վարժանքներ, խաղեր: Յուրաքանչյուր մոդուլի ավարտին մասնակիցներին կտրամադրվեն էլեկտրոնային և տպագիր նյութեր՝ դասընթացի թեմաների բովանդակությամբ:
Ով կարող է դիմել
Դասընթացը նախատեսված է ՀՀ մարզերում գրանցված և առնվազն մեկ տարվա գործունեության փորձ ունեցող քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների համար: Առաջնահերթությունը կտրվի ՀԿՍ ռազմավարական թիրախ մարզերի՝ Գեղարքունիքի, Տավուշի և Արագածոտնի ՔՀԿ ներկայացուցիչներին:
Ուսուցանողները
Ծրագրի հիմնական ուսուցանողը ՀԿՍ մոնիտորինգի և գնահատման պատասխանատու Ղարիբ Հարությունյանն է, որն ունի շուրջ 8 տարվա աշխատանքային փորձ դրամաշնորհային ծրագրերի մշակման, կառավարման, մոնիտորինգի և գնահատման ոլորտներում, իրականացրել է բազմաթիվ դասընթացներ, տրամադրել խորհրդատվություններ այդ ոլորտներում:
Դասընթացի որոշ թեմաներ կներկայացնեն նաև ՀԿՍ ծրագրերի պատասխանատու Ծովինար Ղազարյանը (ունի ծրագրային աշխատանքի շուրջ 10 տարվա փորձ), իսկ ծրագրերի ֆինանսական կառավարման հետ կապված թեմաները կվարի ՀԿՍ գլխավոր հաշվապահ Էլմիրա Մադոյանը (ունի ծրագրերի ֆինանսական կառավարման 13 տարվա աշխատանքային փորձ):
Մասնակցության պայմաններ
Ընտրված մասնակիցների համար դասընթացի մասնակցությունն անվճար է: ՀԿՍ-ն չի հոգում ուսուցման հետ կապված ճանապարհածախսը, կեցության և այլ ծախսեր, բացառությամբ ուսուցման ընթացքում ճաշի և սուրճի ընդմիջումներից:
Գրանցման ընթացակարգը և վերջնաժամկետը
Խնդրում ենք դասընթացի համար գրանցվել՝ դիմումի ձևը, կազմակերպության գրանցման վկայականը, կանոնադրությունը և ուսուցման բոլոր մոդուլներին մասնակցության մասին երաշխավորագիր՝ կնքված կազմակերպության ղեկավարի կողմից, ուղարկելով ՀԿՍ ծրագրային աշխատանքի ուսուցման պատասխանատու Ղարիբ Հարությունյանին՝ [email protected] էլ. փոստին:
Գրանցման վերջնաժամկետը ս.թ. ապրիլի 20-ը, ժամը 17:00-ն է:
Ում հետ կապվել
Հարցեր ունենալու դեպքում կարող եք դիմել Ղարիբ Հարությունյանին՝ էլ. փոստի[email protected] հասցեով կամ զանգահարել 010 517 157, 010 517 216 հեռախոսահամարով: