Ինչպես պլանավորել անորոշության պայմաններում
Մանրամասները կարող եք գտնել հետևյալ հղումով` https://www.facebook.com/events/231588208085520/
Ինչպե՞ս կազմել սցենարներ և պլանավորել ապագան։ Արդյո՞ք ձեր ընկերության համար շահեկան է պետական աջակցությամբ տրամադրվող վարկերի ներգրավումը։ Թե նախընտրելի է ճգնաժամային իրավիճակի կառավարումը` առանց վարկային բեռի ավելացման։ Ի-Վի Քոնսալթինգ խորհրդատվական ընկերության հետ վեբինարը կօգնի պատասխանել այս հարցերին։ Վեբինարի ընթացքում կներկայացվի, թե ինչպես նման անորոշության պայմաններում ընկերությունը կարող է կանխատեսել իր զարգացման հնարավոր սցենարները, դրանց հիման վրա իրականացնել ֆինանսական պլանավորում և ընտրել իրացվելիության ապահովման ամենից արդյունավետ տարբերակները։ Մասնավորապես, կդիտարկվեն համաշխարհային շուկաներում և տվյալ ոլորտում սպասվող զարգացումների, ինչպես նաև ընկերության եկամուտների և ծախսերի հնարավոր փոփոխությունների սցենարները, և ընկերության ֆինանսական արդյունքները դրանցից յուրաքանչյուրի դեպքում։ Նման վերլուծությունը հնարավորություն կտա կառավարիչներին կատարել ռիսկերի կառավարման տեսանկյունից արդյունավետ որոշումներ՝ նվազագույնի հասցնելով հնարավոր կորուստները և արագացնելով վերականգնումը հետճգնաժային փուլում։
Գրանցվե՛ք և դիտե՛ք վեբինարն այստեղ անվճար՝
https://zoom.us/webinar/register/WN_-SaeD2xeTgKTZWNQCGfjIQ?fbclid=IwAR1tDrNsLSTPgIOFcivgN0xrIYcMVsK6FPeKOPcBztu47fWv0NfDCFRjS_g