«Նորարարական դրամաշնորհներ՝ ուղղված ոչ տեխնոլոգիական գերփոքր, փոքր և միջին ձեռնարկությունների տնտեսական վերականգնմանը»՝ ԵՄ աջակցությամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ
Աղբյուրը ՝ ՀՀ էկոնոմիկայի Նախարարություն
Եվրոպական միության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությամբ հայտարարում է «Նորարարական դրամաշնորհներ՝ ուղղված գերփոքր, փոքր և միջին ձեռնարկությունների (ԳՓՄՁ) տնտեսական վերականգնմանը» մրցույթի մասին:
Այն ուղղված է գերփոքր, փոքր կամ միջին չափի ընկերություններին արտադրության կամ ծառայությունների մատուցման ոլորտում (բացառությամբ զբոսաշրջության, գյուղատնտեսության և առևտրի ոլորտների), որոնք փնտրում են ֆինանսական աղբյուրներ՝ COVID-19-ի համավարակի տնտեսական հետևանքների վերականգնման նպատակով: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել այնպիսի առաջարկներ, որոնք ներառում են նշվածներից որևէ մեկը՝ նորարական գաղափարներ/բիզնես մոդելներ, նորարական տեխնոլոգիաների կիրառում արտադրության կամ ծառայությունների մատուցման ոլորտում, բիզնեսի կառավարման համակարգերի օպտիմալացում, լոգիստիկ կամ հիգիենային առնչվող նորարարական մոտեցումներ, տեխնիկական լուծումներ շուկաներ և ցանցեր մուտք գործելու համար (թվային շուկայավարում, Էլ. առևտուր) և այլն:
Հայտեր կարող են ներկայացնել սահմանված նվազագույն պահանջներին համապատասխանող բոլոր ԳՓՄՁ ըներությունները ողջ Հայաստանից: Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ և ամբողջական տեղեկությունը զետեղված է Դիմորդների ձեռնարկում, որը մանրամասնորեն նկարագրում է դիմելու համար ամբողջ գործողությունների շղթան և հերթականությունը: Մրցույթի հայտարարությունը և դիմելու ամբողջական փաթեթը կարելի գտնել հետևյալ հղումով՝ Մրցույթի հայտարարություն, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքում և այլ՝ ԵՄ-ն բիզնեսի համար-Տեխոնոգիաների զարգացում ծրագրի ֆեյսբուքյան էջում: Դիմոււմների վերջնաժամկետն է ս.թ. օգոստոսի 12-ը:
Կարևորելով դրամաշնորհային մրցույթը գերփոքր, փոքր և միջին ընկերությունների համար՝ Հայաստանում Եվրոպական միության դեսպան Ն.Գ. Անդրեա Վիկտորինը նշեց. «Եվրոպական միությունը շարունակում է օժանդակել ՀՀ կառավարությանը հաղթահարելու համավարակի հետևանքները տարբեր ոլորտներում: «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակում վերջերս հայտարարված «Նորարարական տուրիզմի աջակցությանն ուղղված դրամաշնորհային մրցույթից հետո, ուրախ ենք հայտարարելու նույն նախաձեռնության կողմից մեկ այլ դրամաշնորհային ծրագրի մասին՝ այս անգամ ուղղված փոքր նորարարական բիզնեսին: Խրախուսում ենք հայաստանյան ընկերություններին ակտիվորեն մասնակցելու այս դրամաշնորհային ծրագրին, որի նպատակն է օգնել ձեռնարկատերերին իրենց նորարարական բիզնես լուծումները շուկա ներմուծելու համար: ԵՄ-ն շարունակում է աջակից լինել Հայաստանում ԳՓՄՁ նորարարությանը և աճին ուղղված բարենպաստ էկոհամակարգ ստեղծելուն», եզրափակեց դեսպանը:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը նշեց. «Այս ծրագրի նպատակն է օգնել փոքր և միջին կազմակերպություններին, որոնք համավարակի այս ծանր պայմաններում խնդիրներ ունեն թե՛ արտադրության, թե՛ արտահանման և թե՛ նոր շուկաներ, նոր հաճախորդներ գտնելու հետ կապված, և նորարարական մոտեցումներ ցուցաբերել, որոնք լուծումներ կտան դժվարին իրավիճակին։ Մենք փնտրում ենք այն նորարար, հետաքրքիր, յուրովի մտածելակերպ ունեցող ձեռնարկատերերին, որոնք գիտեն, թե ինչ է իրենց պակասում և տեսնում են ճանապարհը, պարզապես ունեն աջակցության կարիք»։
««ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի Թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն նշեց. «Եվրոպական միության համաֆինանսավորմամբ և ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ իրականացվող ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ քննարկելով առաջնային օժանդակության հնարավոր ձևաչափերը գերփոքր, փոքր և միջին ձեռներեցությանը, որոնք բախվում են բազմաթիվ դժվարությունների այս օրերին, ինչպես նաև նպատակ ունենալով նպաստել նորարարական գաղափարների և մոդելների զարգացմանը ձեռներկատիրության ոլորտում՝ համատեղ մշակեց այս դրամաշնորհային ծրագիրը, որը կարծում ենք՝ հիանալի հնարավորություն է ստեղծարար գործարարների համար՝ իրագործելու իրենց գաղափարները, որոնք նախկինում հնարավոր չէին համավարակի հետևանքով ստեղծված ֆինանսական դժվարությունների պատճառով: Մենք շարունակելու ենք աջակցել նորարարության և ձեռնարկատիրության վերընթացին մեր ծրագրի շրջանակում նախատեսված բազմաթիվ այլ գործողությունների միջոցով առաջիկա մի քանի տարիների ընթացքում», ամփոփեց պրն. Հյուգոն:
Լրացուցիչ տեղեկություններ դրամաշնորհակին ծրագիրն իրականացնող գործընկեր կազմակերպությունների մասին․
Եվրոպական միության մասին
Եվրոպական միության անդամ երկրները որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նոու-հաուն, ռեսուրսներն ու ուղիները: 50 տարվա ընդարձակման ժամանակահատվածում նրանք միասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման տարածք` պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը և յուրաքանչյուրի անկախությունը: Եվրամիությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքները իր սահմաններից այն կողմ գտնվող երկրների ու ժողովուրդների հետ:
ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնությունը (EU4Business)-ը Եվրոպական միության հովանոցային նախաձեռնությունն է, որը ներառում է ԵՄ ողջ աջակցությունը փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) Արևելյան գործընկեր երկրներում՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա: ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնությունն աջակցում է ՓՄՁ-ների զարգացմանը՝ ֆինանսական միջոցների հասանելիության բարելավման, ավելի լավ գործարար կարգավորումների, բիզնեսին տրամադրվող ծառայությունների կատարելագործման և առևտրային հնարավորություններից օգտվելու միջոցով: ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության միջամտությունները բերում են աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ՓՄՁ-ների ավելի մեծ աճին և արտահանմանը:
2019թ.-ին ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնությունն աջակցել է ՓՄՁ-ների զարգացմանը՝ 836 մլն եվրո ընդհանուր բյուջե ունեցող 122 ծրագրերի միջոցով: Ավելի մանրամասն կարդացե՛ք այստեղ՝ www.eu4business.eu
«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» բազմաբաղադրիչ ծրագրի ներքո: Ծրագիրը հադիսանում է Եվրոպական միության ԵՄ-ն` բիզնեսի համար նախաձեռնության մաս:
Մեդիա տեղեկությունների համար գրեք հետևյալ էլ. հասցեին՝ [email protected]:
Առաջարկների ներկայացման հայտարարություն
«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիր
«Նորարարական դրամաշնորհներ՝ ուղղված ոչ-տեխնոլոգիական գերփոքր, փոքր և միջին ձեռնարկությունների տնտեսական վերականգնմանը»