«Ապագայի լաբորատորիա». Երիտասարդական նորարարական գաղափարների ձեւավորում եւ ինկուբացիա – Դրամաշնորհների մրցույթ
Աղբյուրը ՝ Kolba Lab
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակում, ՄԱԶԾ/Կոլբա լաբը քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) հետ համագործակցության ակնկալիքով հայտարարում է գաղափարների հատուկ մրցույթ, որի շրջանակներում կձևավորվեն երիտասարդական նորարարական գաղափարներ։ Մրցույթը հնարավորություն կտա հավաքագրել երիտասարդ նորարարների խմբեր, որոնք կստեղծեն եւ կփորձարկեն ապագային ուղղված գաղափարներ:
Համառոտ նկարագիր
Գաղափարների մրցույթին կարող են դիմել Հայստանում գործող քաղաքացիական հասարակական կազմակերպությունները (ՔՀԿ)։ Ընտրված գաղափարը կստանա մինչեւ 20.000 ԱՄՆ դոլար Հայաստանում ծրագրի պիլոտային փուլն իրականացնելու համար, առավելագույնը 12 ամսվա ընթացքում։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2020թ. դեկտեմբերի 5-ը։ Դիմելու համար պետք է լրացնել հետեւյալ առցանց հայտը։
Ընդհանուր տեղեկություն
«Ապագան այսօր» ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը կանանց հզորացման եւ գենդերային հավասարության խթանման միջոցով, ինչպես նաեւ երիտասարդների եւ դեռահասների մասնակցության ամրապնդմամբ, որն էլ կապահովի ներգրավվածություն բոլոր ոլորտներում եւ հետագայում էլ ավելի կընդլայնի կառավարության պատասխանատվության եւ թափանցիկության մեխանիզմները։
Ծրագիրը մշակված է հիմնվելով քաղաքացիության գիտակցության բացառիկ ներուժի վրա՝ առաջ մղելով մասնակցային կառավարման նոր որակն ու արժեքը. յուրաքանչյուր կնոջ և տղամարդու, ինչպես նաև՝ հասարակության առանձին խմբերի իրավունքը տեղական և ազգային մակարդակներում մասնակցելու ժողովրդավարական որոշումների կայացման գործընթացին՝ հանուն լավ կառավարման և համաչափ զարգացման:
Մասնավորապես, ՄԱԶԾ-ն կնախաձեռնի հատուկ քայլեր, որպեսզի «Ապագայի լաբորատորիաների» միջոցով ներգրավի երիտասարդների խմբերի։ «Ապագայի լաբորատորիան»/Future Lab-ը ֆորսայթ (ապագայի մոդելավորման) մոտեցում է հիմնված սցենարների մշակման վրա, որի օգնությամբ տեղի է ունենում ապագայի վերաբերյալ քաղաքացիների կողմից սցենարների հավաքագրում։ Կոլբա լաբը կաջակցի գաղափարների եւ սցենարների գեներացմանը ինկուբացիայի եւ նախնական ֆինանսական աջակցության միջոցով։ Ծրագրի այս բաղադրիչը կիրականացվի տեղական քաղաքացիական հասարակական կազմակերպությունների հետ համատեղ։
Ծրագրի նպատակները
ՄԱԶԾ-ն փնտրում է տեղական քաղաքացիական հասարակական կազմակերպությունների, որոնց հետ համագործակցությամբ կիրականացնի գաղափարներ, որոնք կաջակցեն Հայաստանցիների համար ավելի լավ ապագայի ստեղծմանը՝ դրանց ձեւավորման եւ ինկուբացիայի շնորհիվ։ Այս բաղադրիչը պետք է իրականացվի երիտասարդների ակտիվ մասնակցությամբ եւ պետք է ունենա հետեւյալ կետերը.
- երիտասարդների մոբիլիզացիա,
- գաղափարներ, որոնք կգեներացվեն սցենարների մշակման միջոցով,
- նախընտրելի ապագային ուղղված հատուկ նորարարական լուծումների ձեւավորում,
- գաղափարների ինկուբացիա, որի արդյունքում գաղափարները կդառնան իրատեսական նախագծեր եւ/կամ պրոդուկտներ։
Ակնկալվում է, որ դիմումները ներկայացնեն անհատական մեթոդաբանական մոտեցումներ նախագծի յուրաքանչյուր փուլի համար։
Գերակա թեմաները
Որպես ապագայի ընդհանուր տեսլական, ՔՀԿ-ներից ակնկալվում է անհատական առաջարկներ ներկայացնել հետեւյալ ուղղություններով՝
- Հայաստանը երիտասարդների համար. Երիտասարդների ձգտումները, նոր հմտություններ եւ աշխատատեղեր, կրթություն, քաղաքացիական ակտիվություն, երիտասարդների համար հանրային տարածքներ, թանգարաններ, գրադարաններ եւ կրթական այլընտրանքային շրջանակներ, երկարաժամկետ կրթություն, եւ այլն։
- Դիմադրողական Հայաստան համապատասխան քաղաքացիական պաշտպանությամբ. Շոկային եւ անորոշ իրավիճակների անդրադարձ, բնապահպանական եւ մարդածին աղետներ, համախոհների աջակցություն քաղաքացիական պաշտպանության ոլորտում, եւ այլն։
- Գիտություն եւ հետազոտության զարգացման հիմքում ընկած Հայաստան. Երիտասարդների համար հասանելի կրթություն, նոր դարաշրջանում հետազոտություն եւ զարգացում, ամենատարածված գիտական տիրույթները, տարածություն եւ ժամանակ, գիտական կրթության այլընտրանքային տեսակներ, եւ այլն։
- Ստեղծարար Հայաստան. Ստեղծարար ոլորտներ, նոր մեդիա, արվեստ, արվեստ եւ արհեստ, պատմություն եւ մշակույթ, արվեստ եւ տեխնոլոգիաներ, եւ այլն։
Մրցույթին դիմելու չափանիշներն են՝
- Մրցույթին կարող են դիմել Հայաստանում գործող քաղաքացիական հասարակական կազմակերպությունները։ Երիտասարդական ծրագրեր իրականացնելու նախկին փորձը կդիտվի որպես առավելություն։
- Բոլոր դիմումները պետք է ուղղված լինեն լուծումների, որոնք կիրականացվեն Հայաստանում, միաժամանակ հնարավորություն տալով դրանք կիրառել տարածաշրջանում կամ աշխարհում:
- Նախընտրությունը կտրվի բնօրինակ աշխատանքը ներկայացնող խմբերին, այսինքն գաղափարների, որոնք նախկինում չեն ներկայացվել այլ մրցույթների ժամանակ: Բոլոր հայտերը ենթակա կլինեն ստուգման՝ աշխատանքների ինքնատիպության մեջ համոզվելու համար:
- Դրամաշնորհը կփոխանցվի` հիմնվելով ՄԱԶԾ նորարարական դրամաշնորհների տրամադրման ընթացակարգի վրա։
Ծրագրի ընտրության գործընթաց
Դիմումներ
- Դիմում-հայտերը պետք է ներկայացվեն մինչ 2020, դեկտեմբերի 5-ը ժամը 17:00: Դիմումները պետք է ներկայացվեն առցանց՝ հետևյալ հայտադիմումով, որի մեջ պետք է նշված լինի.
- Դիմող թիմի մանրամասները. թիմի անունը, թիմի ղեկավարի և թիմի բոլոր անդամների անունները` թիմի յուրաքանչյուր անդամի կարճ կենսագրության հետ միասին (առավելագունը 100 բառ):
- Հարցաշար. Պատասխանները պետք է հստակ ձեւակերպված լինեն, նշելով առաջարկվող լուծումը: Լուծումը պետք է պարունակի մեթոդաբանական մոտեցում գերակա թեմաների շուրջ։ Այն պետք է նաեւ ներառի տեղեկատվություն թիմի տեխնիկական կարողությունների վերաբերյալ:
Գնահատում
Բոլոր հայտերը կգնահատվեն, նախնական կընտրվի մինչև 4 թիմ` մրցույթի հաջորդ փուլ անցնելու համար: Ընտրված թիմերը կտեղեկացվեն մինչև 2020 թ. դեկտեմբերի 15-ը, ժամը 17:00:
Հայտերը գնահատվելու են հետևյալ չափանիշներով.
- Լուծման համապատասխանությունը հստակ սահմանված մարտահրավերին և առաջարկող լուծման հիմնավորվածությունը` 30%
- Գործառնական եւ տեխնիկական իրագործելիություն, մասշտաբայնություն եւ ծրագրի կայունույթունը` 25%
- Նորարարությունը՝ 25%
- Կազմակերպության կամ թիմի որակավորումը, կարողություններն ու փորձը՝ 20%
Ընտրված լուծումները կստանան մինչև 20,000 ԱՄՆ դոլարի ֆինանսավորում Հայաստանում պիլոտային նախագծի իրականացման համար, որը կիրականացվի 12 ամիսների ընթացքում:
Հարցերի դեպքում, էլեկտրոնային փոստով դիմեք ՄԱԶԾ/Կոլբա լաբի ծրագրի ղեկավար Հովհաննես Երիցյանին ([email protected])
***
Այս նախաձեռնությունը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: