Աջակցություն դրամաշնորհների կառավարման գործընթացին կանանց հզորացման համար
Աղբյուրը ՝ NGO Center
Ծրագրի նպատակն է՝ կազմակերպել և իրականացնել դրամաշնորհների կառավարում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի և ՄԱԶԾ-ի շահառուների համար՝ ի նպաստ կանանց հզորացմանը, քաղաքացիների մասնակցությանը, տվյալների վրա հիմնված պլանավորմանը, թափանցիկությանն ու հաշվետվողականությանը Հայաստանի տարբեր մարզերում:
Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպվելու են կողմնորոշիչ հանդիպումներ ծրագրի շահառու կանանց հետ, վերջիններիս կտրամադրվի փորձագիտական աջակցություն, արդյունքում կմշակվեն թվով 20 դրամաշնորհային ծրագրեր:
Ծրագրերը կստանան ֆինանսական աջակցություն ևկիրականացվեն համայնքներում՝ վերջիններիս տեղական ինքնակառավարման մարմիններում ներգրավված կանանց կողմից:
Ծրագրերի իրականացման ողջ ընթացքը կվերահսկվի, կպատրաստվեն ավարտական զեկույցներ և հաշվետվություններ, որոնք կհրապարակվեն համապատասխան համայնքապետարանների կայքերում և սոցիալական էջերում, կպատրաստվի տեղեկագիր, որը կտարածվի բոլոր շահագրգիռների շրջանում:
Իրականացվելիք ծրագրերի ձեռքբերումները, մարտահրավերներն ու քաղած դասերը ներկայացնելու, փորձի փոխանակման և ծրագրի ամփոփման նպատակով կկազմակերպվի եզրափակիչ միջոցառում:
«Աջակցություն դրամաշնորհների կառավարման գործընթացին կանանց հզորացման համար» ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոնի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ՝ Շվեյցարիայի և Գերմանիայի կառավարությունների կողմից համաֆինանսավորվող «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում: