Դրամաշնորհային մրցույթի հայտարարություն
Մրցույթի նպատակն է՝ երիտադասարդական հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունների խթանումը և նրանց մասնակցությունը երիտասարդական քաղաքականության իրականացման բոլոր փուլերում:
Հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ տրվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման:
Հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային ծրագրերի համարսահմանված են դրամաշնորհների ֆինանսական միջոցների հետեւյալ չափաբաժինները.
1. Մեկնարկային ծրագրեր. նախկինում պետական բյուջեից դրամաշնորհ չստացած կազմակերպությունների համար` մինչեւ 500.000 դրամ:
2. Հիմնական ծրագրեր. նախկինում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից ֆինանսավորված եւ արդյունավետ կառավարելու փորձ ունեցող կազմակերպությունների համար` 500.000 դրամից մինչեւ 2 միլիոն դրամ:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գրանցված երիտասարդական հասարակական կազմակերպությունները:
Հայտերն ընդունվում են 2018 թվականի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 23-ը ներառյալ՝ մինչեւ ժամը 12:00:
Հայտը ներկայացվում է սոսնձված, կնքված և ստորագրված առանձին ծրարով և էլեկտրոնային կրիչով: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և մեկ կրկնօրինակից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ» բառերը:
Հայտը ներկայացվում է մրցութային հանձնաժողովի քարտուղարին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (ք. Երևան, Աբովյան 9, 227 սենյակ, 2-րդ հարկ (խնդրում ենք ներկայանալ անձնագրով և հանձնել անձամբ)):
Մասնակիցը չի կարող նույն մրցույթին ներկայացնել մեկից ավելի հայտ: Հայտերը գրանցվում են առանձին գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը: Քարտուղարը մասնակցին տալիս է հայտն ընդունելու մասին տեղեկանք:
Սահմանված կարգի պահանջներին ոչ համապատասխան ներկայացված հայտերը, ինչպես նաև հայտեր ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո տրված հայտերն առանց բացվելու մերժվում են և վերադարձվում դրանք ներկայացնողներին:
Մասնակիցը մինչև հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտն իրավունք ունի փոխելու կամ հետ վերցնելու իր հայտը:
Հայտը փոփոխվում է ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը:
Հայտերը բացվում են 2018 թվականի հոկտեմբերի 23-ին ժամը 14:30-ին` հայտերի բացման նիստում:
Մասնակիցը կարող է ներկա գտնվել հանձնաժողովի բացման նիստերին:
Մրցույթի հրավերին ծանոթանալու համար կարող եք այցելել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքէջ www.msy.am, ինչպես նաև www.erit.am երիտասարդական պորտալ:
Մրցույթի հրավեր չստանալը չի կարող հիմք հանդիսանալ մասնակցի հայտը չընդունելու համար:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ծրագրերի իրականացման ժամանակ հասարակական կազմակերպությունները պարտավոր են համաձայն 2016թ.-ի դեկտեմբերի 16-ի «Գնումների մասին» ՀՀ օրենքի հոդված 2-ի Զ կետի՝ ծրագրի ծախսերն իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի՝ իրականացվելիք գնումների վերաբերյալ պայմանագրերի կնքումց 7 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակման համար ներկայացնել հաշվետվություն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն:
Կից ներկայացնում ենք հայտի, ծրագրի իրականացման ժամանակացույցի, նախահաշվի ձևերը, ինչպես նաև կնքվելիք պայմանագրի նախագիծը: