Grant Opportunity from FAST
Հարգելի՛ գործընկեր,
Հպարտ ենք տեղեկացնել, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) արևային վահանակներ արտադրող առաջին հայկական ընկերության՝ SolarOn-ի հետ համատեղ հայտարարում է «Հայաստանի էներգետիկ անկախության ճանապարհային քարտեզը» դրամաշնորհային ծրագրի մեկնարկը, որի նպատակն է ածխածնի չեզոքացման միջոցով Հայաստանը էներգետիկ անկախություն ունեցող երկիր դարձնելու ճանապարհային քարտեզի մշակումը:
Ծրագրի շրջանակներում փորձագետների ընտրված խումբը կիրականացնի խորքային վերլուծություն՝ գնահատելու ոլորտում առկա պահանջարկն ու առաջարկը, ինչպես նաև կուսումնասիրի Հայաստանում վերականգնվող էներգիայի բոլոր հիմնական տեսակների արտադրության և օգտագործման ընդլայնման հեռանկարները: Սա կմատնանշի երկրի՝ էներգետիկ առումով անկախության հասնելու ուղիները՝ ձևավորելով Հայաստանը էներգաարդյունավետ երկիր դարձնելու համար անհրաժեշտ փոփոխությունների ցանկը:
Նախագծի աշխատանքային լեզուն անգլերենն է։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս․ թ․ հուլիսի 30-ը։
Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություն կարող եք գտնել հետևելով այս հղմանը:
Կանխավ շնորհակալ ենք համագործակցության համար։
Հարգանքով՝
FAST թիմ