Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 13 ապրիլի, 2020
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է դրամաշնորհների մրցույթ՝ այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ սկսնակների համար «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպման համար:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է դրամաշնորհների մրցույթ՝ այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ սկսնակների համար «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպման համար:
Ծրագրի նպատակն է Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաև 2020 թվականի ԲՈՒՀ-երի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու և տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար։
Կազմակերպել ներկայացված դիմումներից մրցութային կարգով ընտրված 2,000 մասնակցի համար երկամսյա «Ծրագրավորման հիմունքներ» թեմայով դասընթացներ 4 փուլով շաբաթական 2 անգամ հաճախականությամբ:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 85.0 մլն ՀՀ դրամ և տրամադրվելու է մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ընկերությանը, որն իր հերթին կազմակերպելու է նշված դասընթացները՝ համաձայն ծրագրի:
Մրցույթին մասնակցության մանրամասները (այդ թվում նաև գնահատման մեխանիզմները) ներկայացված են հետևյալ հղումներով՝
Հայտերն ընդունվում են մինչև 2020 թվականի ապրիլի 15-ը՝ ժամը 16:00-ն ներառյալ:
Սույն մրցույթի հետ կապված լրացուցիչ հարցերի դեպքում հնարավոր է կապ հաստատել գրելով [email protected] էլ․֊փոստին կամ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով՝
+374 98 808580, Վահագն Հարությունյանին, բովանդակային տեղեկատվություն համար,
+374 93 300377, Փառանձեմ Խաչատրյանին մրցույթի ընթացակարգի հետ կապված հարցերի դեպքում: