Դրամաշնորհային հնարավորություն CirculUP!-ի կողմից․ ՔՀԿ-ների դրամաշնորհներ՝ խթանելու շրջանաձև տնտեսության իրազեկումը
Նկարագրություն և նպատակ
CirculUP! ծրագիրն ուրախ է հայտարարել Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համար նոր հնարավորության մասին՝ դիմելու ֆինանսական աջակցության՝ ուղղված շրջանաձև տնտեսության իրազեկմանն ու ըմբռնմանը:
Ծրագիրը համակարգում են Impact Hub Network-ը, Իմփաքթ Հաբ Երևանը և «Շրջակա միջավայր և առողջություն» հասարակական կազմակերպությունը, որը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության կողմից:
CirculUP! ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում շրջանաձևությունը` հնարավորություն տալով համայնքներին, ձեռնարկություններին և անհատներին նվազեցնել թափոնները, վերօգտագործել ռեսուրսները և նպաստել երկարաժամկետ բնապահպանական կայունությանը:
Այս նախաձեռնությունը եզակի հարթակ է հայաստանյան ՔՀԿ-ների համար՝ նորարարություն մտցնելու իրենց հասարակական գործունեության մեջ, ստեղծելու ազդեցիկ արշավներ և խորացնելու հանրային ներգրավվածությունը շրջանաձև տնտեսության սկզբունքների շուրջ:
Առավելություններ
Ընտրված ՔՀԿ-ներից յուրաքանչյուրը կստանա մինչև 12,500 եվրո ֆինանսական աջակցություն՝ շրջանաձև տնտեսության շուրջ իրազեկման բարձրացման արշավներ իրականացնելու համար: Մասնակցելով` ՔՀԿ-ները.
- կստանան հասանելիություն մասնագիտացված կարողությունների զարգացման միջոցառումներին, որոնք ներառում են ազդեցության չափում, հաշվետվություն և այլն:
- կստանան հաղորդակցման նյութեր տարբեր ձևաչափերով՝ իրենց հաղորդակցությունը զարգացնելու համար:
- կմիանան շարժման, որը նպատակ ունի կրթելու և ոգեշնչելու հայերին կայուն գործելակերպերի շուրջ, իսկ վերջինս ի վերջո կնպաստի Հայաստանում ավելի կանաչ ապագայի ապահովմանը:
- կհաստատեն կապեր հիմնական շահառուների հետ և կօգտագործեն լրատվամիջոցների աջակցությունը՝ իրենց հաղորդագրությունը լայնորեն տարածելու համար:
Ժամանակացույց
- Դիմումների վերջնաժամկետ. 2024թ. դեկտեմբերի 8
- Արդյունքները կհայտարարվեն. 2024թ. դեկտեմբերի վերջ
- Արշավի իրականացման ժամանակահատված. 2024 թ. հունվարից հունիս
Թիրախային խումբ
Այս հնարավորության թիրախային լսարանը ներառում է Հայաստանի ՔՀԿ-ները, որոնք կենտրոնացած են համայնքի ներգրավվածության, շրջակա միջավայրի կայունության կամ սոցիալական ազդեցության վրա:
Առաջնահերթությունը կտրվի այն կազմակերպություններին, որոնք կապ են հաստատում Հայաստանի մարզերի, ինչպես նաև բուհերի ուսանողների կամ միջնակարգ դպրոցների հետ, և որոնք ցույց են տալիս հանրային ներգրավվածության նորարարական ու ստեղծագործական ռազմավարություններ։
Համապատասխանության և ընտրության չափանիշներ
Իրավասու լինելու համար դիմորդները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին.
1. Լինել Հայաստանի Հանրապետությունում գործող գրանցված ՔՀԿ,
2. Ունենալ համապատասխան հմտություններ, ռեսուրսներ և կառավարման կառուցվածք՝ առաջարկված գործողությունները արդյունավետորեն իրականացնելու համար։
3. Տիրապետել շրջանաձև տնտեսության սկզբունքներին,
4. Ունենալ Ներքին որակի ապահովման և կառավարման հիմնական համակարգեր:
5. Նախապատվությունը կտրվի այն կազմակերպություններին, որոնք կենտրոնացած են Հայաստանի մարզերի, բուհերի ուսանողների կամ միջնակարգ դպրոցների վրա:
Ընտրության չափանիշներ
Հայտերը կգնահատվեն հիմնվելով հետևյալների վրա`
1. Նախագծի նկարագրության որակ և հստակություն:
2. Հնարավոր ազդեցություն շրջանաձև տնտեսության սկզբունքների հանրային ըմբռնման վրա:
3. Հաղորդակցման արշավների փորձ, հատկապես տարածաշրջանային տարածքներում կամ ուսումնական հաստատություններում:
4. Թիմային կարողություն և փորձ:
5. Ուղենիշ և թիրախային լսարան։
6. Մոտեցման ինքնատիպություն և ստեղծագործական միտք:
7. Կիրառելիություն, գործնականություն և բյուջեի թափանցիկություն։
Ընտրված ՔՀԿ-ները կստանան մինչև 12,500 եվրո ֆինանսական աջակցություն՝ իրենց արշավները իրականացնելու համար՝ ոգեշնչելով հայերին որդեգրել շրջանաձևության և կայունության սկզբունքները:
Ինչպե՞ս դիմել
Հետաքրքրված ՔՀԿ-ները կարող են դիմել՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 8-ը` ներբեռնելով, լրացնելով և ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը անգլերեն կամ հայերեն լեզվով: Հայտը ներկայացնելու համար պետք է լրացնել հետևյալ ձևաթուղթը և վերբեռնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը այս հղման միջոցով։
Պահանջվող փաստաթղթեր.
- Տեքստային և ֆինանսական առաջարկ
- Հայտը ներկայացնող կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը.
- Կամընտիր 3 րոպե տևողությամբ տեսանյութ, որը նկարագրում է կազմակերպության առաջարկած արշավի գաղափարը:
Խնդրում ենք ուշադիր կարդալ բոլոր փաստաթղթերը նախքան Ձեր հայտն ու առաջարկը պատրաստելը:
Յուրաքանչյուր դիմորդ կարող է ներկայացնել միայն մեկ առաջարկ: Պահանջվող ամբողջական փաստաթղթերի և տեղեկատվության փաթեթ չներկայացնելու դեպքում հայտը կարող է մերժվել: Հայտը ներկայացնելու համար նախատեսված վերջնաժամկետից ուշ ներկայացնելու դեպքում նույնպես հայտը կարող է մերժվել:
Ձեր հայտը պատրաստելուն օգնելու համար մենք պատրաստել ենք նաև հետևյալ երեք փաստաթղթերը.
- Ուղեցույց. Ինչպես կազմել բյուջեի մանրամասն նկարագիր դրամաշնորհի օգտագործման համար: Այս ուղեցույցը կօգնի Ձեզ նախապատրաստել բյուջեն (Հավելված 2), որը պետք է ներկայացնեք Ձեր հայտի հետ միասին:
- «Վերցնել, ստեղծել, թափել» համակարգից անցում դեպի շրջանաձև տնտեսություն: ճանապարհ դեպի ավելի կայուն ապագա. սա ուղեցույց է, որը կօգնի Ձեզ հասկանալ, գնահատել և ներդնել ռազմավարություններ ձեր ստարտափում դեպի շրջանաձև տնտեսություն:
- Տեխնիկական պայմաններ
Հարցեր ունե՞ք, դիմե՛ք [email protected] էլ. հասցեով մինչև 2024 թվականի նոյեմբերի 17-ը:
Նոյեմբերի 19-ին (Հայաստանի ժամանակով ժամը 12:00-14:00) մենք կանցկացնենք նաև Առցանց Տեղեկատվական նստաշրջան: Ուստի խնդրում ենք պատրաստել Ձեր հարցերը և միանալ մեզ:
Մանրամասն հայտարարությունը դիտելու և դիմելու համար սեղմեք այստեղ։