Դրամաշնորհային առաջարկների կանչ ՔՀԿ-ների համար՝ ուղղված մեդիագրագիտության բարձրացմանն ուղղված ծրագրեր
«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շրջանակներում ՆԵՖ Բելգիան և գործընկերները հայտարարում են դրամաշնորհային մրցույթ՝ հետևյալ ուղղություններով՝
- Մեդիագրագիտությանն ուղղված ծրագրեր, որոնք հնարավորություն կտան քաղաքացիներին ուսումնասիրել մեդիայի աշխարհը (դերերը, անկախությունը, կախվածությունները, տեղեկատվության փաստերի ստուգումը և այլն)։ Այս ծրագրերի նպատակն է զարգացնել երիտասարդների և այլ քաղաքացիների մեդիագրագիտության և քննադատական մտածողության հմտությունները:
- Փաստերի ստուգման նորարարական ծրագրեր կամ հետազոտական նախաձեռնություններ՝ ուղղված հայաստանյան մեդիա դաշտի քիչ ուսումնասիրված սոցիալական թեմաներին, որոնք բնակչության լայն շերտերի համար կառաջադրեն փաստերի ստուգման հետազոտություններ և իրազեկում:
Յուրաքանչյուր հայտատու ծրագրի իրականացման բոլոր փուլերում պետք է կիրառի «Մի վնասիր»* մոտեցումը` սկսած շահառուների կարիքների նույնականացումից մինչև նախագծում, իրականացում, ծախսարդյունավետություն և կայունություն:
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Յուրաքանչյուր ՔՀԿ կարող է ներկայացնել միայն մեկ ծրագիր-առաջարկ, իսկ կոնսորցիումով դիմելու պարագայում՝ ՔՀԿ-ն կարող է ներգրավվել միայն մեկ կոնսորցիումում: Յուրաքանչյուր հայտ կարող է ներառել վերոնշյալ ուղղություններից մեկը կամ երկուսը։
Դրամաշնորհները կտրամադրվեն՝ հիմնվելով ստացված ամենանորարար, մրցակցային, կենսունակ, ներառական, ազդեցիկ և ծախսարդյունավետ առաջարկների վրա՝ յուրաքանչյուր նախաձեռնության համար շուրջ 8․000 անձի լսարանով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2024 թ․ հոկտեմբերի 22-ը, ժամը՝ 17:00 (Երևանի ժամանակով):
Ուշացած դիմումները չեն ընդունվի։
Ծրագիր-առաջարկի հայտաձևը կարող եք ներբեռնել՝ սեղմելով այստեղ։
Հայտաձևը պետք է ներկայացվի հայերեն՝ օգտագործելով Arial հայերեն տառատեսակը, տառաչափը՝ 12, տողերի տարածությունը՝ 1, A4 էջի ձևաչափով:
Ծրագրային փաթեթն անհրաժեշտ է ուղարկել PDF տարբերակով [email protected] էլեկտրոնային հասցեով՝ վերնագրում նշելով «Մեդիագրագիտության բարձրացմանն ուղղված ծրագիր» և նամակին կցելով հայտաձևը, բյուջեն (Հավելված 1), բյուջեի նկարագիրը (Հավելված 1ա), կոնսորցիումի դեպքում՝ Հուշագիրը (Հավելված 2), դիմող կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը:
Ծրագրերի իրականացման նախընտրելի տևողությունը սահմանված է մինչև 4 ամիս:
Սույն դրամաշնորհի բնույթից ելնելով՝ բյուջեի վարչական ծախսերը (ներառյալ՝ աշխատավարձեր, գրասենյակի վարձակալություն, կոմունալ ծառայություններ և տրանսպորտ), կսահմանափակվեն պահանջվող դրամաշնորհի ընդհանուր գումարի 10%-ով:
Տեխնիկական բնույթի բոլոր հարցերը կարող եք ուղարկել [email protected] հասցեով մինչև 2024 թ. hոկտեմբերի 14-ը, ժամը` 17:00 (Երևանի ժամանակով):
Նշում.
- Ծրագրերի իրականացման ակնկալվող մեկնարկ՝ 2024 թ․ դեկտեմբեր։
- Յուրաքանչյուր ծրագրի դրամաշնորհային գումարը կազմում է 5․000եվրոյին համարժեք ՀՀ դրամ։
- Ակնկալվում է տրամադրել 8 ենթադրամաշնորհ:
- Կապ կհաստատվի միայն ընտրության նախնական փուլն անցած կազմակերպությունների հետ։
- Ուսուցում (training) և սեմինարներ ենթադրող ծրագրերը չեն խրախուսվում։ Փոխարենը առաջնահերթություն կտրվի նորարարական և կայունություն ապահովող ծրագրերին։
- Խրախուսվում են մեդիա կազմակերպությունների հետ համագործակցային ծրագիր-առաջարկները։
«STRIVE» ծրագիրը նպատակ ունի բարելավելու հայաստանյան ՔՀԿ-ների դիմակայունությունը, հաշվետվողականությունը և նորարարության կարողությունները: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացնում է NEF Բելգիան՝ գործընկերությամբ՝ «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի: