Դրամաշնորհային հնարավորություն Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից․ Գործուն քաղաքացիական հասարակություն
«Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագիրը (Քաունթերփարթ Ինթերնեշնլ), որ ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից, հրավիրում է համայնքահեն կազմակերպություններին ներկայացնելու Հետաքրքրության հայտ (ՀՀ) իրենց համայնքներում ժողովրդավարական գործընթացներին աջակցող գործողությունների իրականացման համար: Վերջինս ներառում է, սակայն չի սահմանափակվում հետևյալով՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ երկխոսության հաստատում, համայնքային խնդիրների վերհանման գործում ակտիվ ներգրավվածություն՝ կիրառելով համայնքի ավագանու նիստերին և հանրային լսումներին, համայնքի բյուջեի կազմման և վերահսկման գործընթացներին մասնակցության, տեղական մակարդակում քաղաքականության մշակմանն աջակցության առկա մեխանիզմները, ինչպես նաև կանանց, երիտասարդների և բնակչության մարգինալացված խմբերի ներգրավում։
Աշխարհագրական ընդգրկվածության առումով դիտարկվում են հետևյալ մարզերը՝ Արարատ, Կոտայք, Արմավիր, Արագածոտն, Գեղարքունիք։
Ամբողջական հայտարարությունն անգլերեն տարբերակով հասանելի է այստեղ։