Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 02 օգոստոսի, 2022
Դրամաշնորհային հնարավորություն Հայ Օգնության Ֆոնդի կողմից
Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը (#ԳԿՀԱՀ/ANSEF) Հայաստանի Հանրապետության գիտնականներին և հետազոտողներին հրավիրում է 2023թ. գիտական դրամաշնորհի մրցույթի:
Մրցույթի արդյունքները կհայտարարվեն 2023թ. ապրիլի վերջին:
Յուրաքանչյուր դրամաշնորհի չափը մինչև 5000 ԱՄՆ դոլար է: Գիտական դրամաշնորհի մրցույթի մասնակիցների դիմումներն (անգլերենով) ընդունվում են ԳԿՀԱՀ համացանցային պորտալի միջոցով, որը տեղակայված է www.ansef.org կայքի ենթաբաժիններում կամ անմիջապես հետևյալ հղումով` https://schrodingersdog.net/ մինչև 2022թ. հոկտեմբերի 30-ը:
Լրացուցիչ հարցերի համար խնդրում ենք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին` [email protected]:
Եթե նախկինում դիմել եք Երվանդ Թերզյանի անվան ԳԿՀԱՀ գիտական դրամաշնորհին համացանցային մեր կայքի միջոցով, ապա նոր դիմում ներկայացնելու համար կարող եք օգտվել նախորդիվ գրանցած Ձեր հաշվից: Նոր կայքից օգտվելու համար պետք է սկզբում վերականգնել գաղտնաբառը, այնուհետև մուտք գործել հաշիվ նոր գաղտնաբառով։
Եթե նոր դիմորդ եք և երբևէ չեք օգտվել ԳԿՀԱՀ պորտալից, ապա նախ պետք է գրանցվեք, ստանաք էլ․ հասցեին ուղարկված հաստատող գրություն և նոր մուտք գործեք հաշիվ։
ԳԿՀԱՀ-ի պորտալի հետ կապված այլ տեխնիկական հարցերի պարզաբանման համար խնդրում ենք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին` [email protected]
Դրամաշնորհ