Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 02 փետրվարի, 2022
Դրամաշնորհային հնարավորություն Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի կողմից
Դիմելու ընթացակարգը
Լրացրե՛ք իրավաբանական անձանց համար նախատեսված առցանց հայտը՝ կցելով հայտադիմումի մեջ պահանջվող փաստաթղթերը: Ներկայացված դիմում-փաթեթների հավաքագրումից և ուսումնասիրությունից հետո նախնական հավանության արժանացած ծրագրերի հեղինակները կհրավիրվեն հարցազրույցի: Վերջնական փուլում «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը կընտրի հաղթողներին:
Դրամաշնորհի տրամադրման հայտերն ընդունվում են մինչև 2022 թվականի մարտի 15-ը:
Ուշացած կամ թերի հայտադիմումները չեն ընդունվի:
Գործունեության ոլորտները
- Սոցիալ-տնտեսական
- Գիտական և կրթական
- Առողջապահական
- Մշակութային
Մասնակցության պայմանները
- Ծրագիրն ուղղված է սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից որևէ մեկի կամ մի քանիսի զարգացմանը,
- Ծրագիրն իրականացվելու է բացառապես ՀՀ տարածքում,
- Ծրագիրն իրանանացվելու է իրավաբանական անձի կողմից,
- Ծրագրի իրականացումն անվտանգ է շրջակա միջավայրի և հասարակության համար,
- Ծրագիրն ուղղված է ոչ թե առանձին անձի սեփական շահերի բավարարմանը, այլ հասարակության լայն խմբերի համար նոր հնարավորությունների ստեղծմանը,
- Ծրագրի արդյունավետությունը երկարաժամկետ է՝ առնվազն երկու տարվա օգտակարությամբ,
- Ծրագիրն ունի հստակ և իրատեսական գործողությունների պլան ու ժամանակացույց:Ներկայացված է մանրամասն տեղեկատվություն ծրագրի իրականացման վերաբերյալ:
- Դրամաշնորհն իր մեջ չի ներառում աշխատավարձերի և այլ ընթացիկ, ադմինիստրատիվ, ինչպես նաև վերանորոգման և վերակառուցման ծախսերի վճարում,
- Եթե ծրագիրը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի կողմից ամբողջությամբ չի ֆինանսավորվում,դրա ամբողջական ֆինանսավորումը համաֆինանսավորողների կողմից պետք է լինի երաշխավորված,
- Հիմնադրամը ծրագրի ընտրության ընթացքում նախապատվություն կտա այն ծրագրերին, որոնք կբավարարեն ներքոնշյալ պայմաններից որևէ մեկին կամ մի քանիսին միաժամանակ
- Ծրագիրը միտված է հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը,
- Ծրագիրը խթանում է նոր աշխատատեղերի ստեղծում,
- Ծրագրի իրականացման ընթացքում օգտագործվում է տեղական արտադրությունը և հումքը,
- Ծրագիրն առաջարկում է նորարարական լուծում,
- Դիմող իրավաբանական անձն առնվազն վերջին երկու տարվա ընթացքում ծավալել է ակտիվ գործունեություն:
Մեկ դրամաշնորհի տրամադրման առավելագույն չափն է 5.000.000 ՀՀ դրամ: Լրացրե՛ք օնլայն հայտը այստեղ:
Դրամաշնորհ