Դրամաշնորհային հնարավորություն Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (ՊԽԼԻ) կողմից․ Ուժեղացնելով արևելյան հարևանության կայունությունը (BREN)
Ծրագրի անվանում՝ Ուժեղացնելով արևելյան հարևանության կայունությունը (BREN)
Կարող են դիմել՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության և կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները։
Վերջնաժամկետը՝ օգոստոսի 14, 2022 թ․։
Դրամաշնորհի չափը՝ Կարող է շնորհվել մինչև 5 փոքր դրամաշնորհ՝ նվազագույնը 20.000 ֆունտ ստերլինգ (GBP), իսկ առավելագույնը՝ 50.000 ֆունտ ստերլինգ (GBP) չափով: Կարող է շնորհվել մինչև 2 խոշոր դրամաշնորհ առավելագույնը՝ 75․000 ֆունտ ստերլինգի (GBP) չափով:
Հատկացվելիք դրամաշնորհների նախատեսված քանակը՝ 4-6։
Ծրագրի տևողության ժամկետը՝ մինչև 5 ամիս։
Մրցույթի մասին
Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (ՊԽԼԻ) ընդունում է հայտադիմումներ Հայաստանի քաղաքացիական հասարակության և կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններից՝ որպես Ուժեղացնելով արևելյան հարևանության կայունությունը (Building Resilience in the Eastern Neighbourhood (BREN)) ծրագրի մաս:
Այս մրցույթի նպատակն է Հայաստանում մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների մասնակցությունը «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» (ԿԽԱ) օրակարգում։
Այս մրցույթն ավելի լայն ծրագրի` BREN-ի մի մասն է, և հայտադիմում ներկայացնողներից պահանջվում է մասնակցել ծրագրի ազգային և տարածաշրջանային փորձի փոխանակման և կարողությունների զարգացման աշխատանքներին:
Բացի այդ, հայտադիմում ներկայացնողները պարտադիր պետք է լրացնեն կարողությունների գնահատման հարցաթերթիկը։ Խնդրում ենք հաշվի առնել, որ հարցաթերթիկը կարող է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) և կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին հատկացվելիք հետագա ֆինանսական միջոցների հիմք հանդիսանալ՝ իրենց կազմակերպությունները հզորացնելու նպատակով:
Պահանջներ
Հայտադիմում կարող են ներկայացնել Հայաստանում գրանցված քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ) և կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները։ Հայտադիմում ներկայացնողները պետք է հիմնվեն Հայաստանում` «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի խնդիրների շուրջ առկա գործողությունների և ջանքերի վրա և փորձեն վեր հանել ու լրացնել այդ գործողություններում և ջանքերում առկա բացերը:
Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (ՊԽԼԻ) կարող է ֆինանսավորել այն գործունեությունը, որն ուղղված է.
- Նյութերի ստեղծմանը. սա կարող է ներառել ծրագրի խնդիրներից բխող հետազոտական, կրթական, գովազդային կամ մեդիա բովանդակության նյութերի ստեղծում:
- Շահերի պաշտպանությանը․ սա կարող է ներառել այնպիսի գործողություններ, որոնք ենթադրում են շահերի պաշտպանություն և ուղղված են ազգային ու տեղական ինքնակառավարման մարմիններին կամ այնպիսի համայնքային կառույցներին, ինչպիսիք են՝ կրթական և կրոնական հաստատությունները։ Խրախուսվում է շահերի պաշտպանության նպատակով ցանցերի ստեղծումը։
- Համայնքային աշխատանքներին. գործունեություն, որը կենտրոնանում է համայնքներում, հատկապես սահմանամերձ շրջաններում, տեղահանված և թերներկայացված այլ համայնքներում, ինչպես նաև էթնիկ, կրոնական և այլ փոքրամասնությունների շրջանում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի մասին գիտելիքների խորացման վրա: Գործունեությունը պետք է ուղղված լինի այս համայնքների` «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի շուրջ քննարկումների, որոշումների կայացման և խթանման գործընթացներում մասնակցության մեծացմանը:
Առաջարկվող ծրագրերի առավելագույն տևողությունը պետք է լինի 5 ամիս։ Ծրագրերի համար առաջարկվող բյուջեն կազմում է 20․000 - 50․000 ֆունտ ստերլինգ (GBP) փոքր դրամաշնորհների և մինչև 75․000 ֆունտ ստերլինգ (GBP) խոշոր դրամաշնորհների համար: Մենք մեծապես խրախուսում ենք հետևյալ խմբերին ներկայացնել հայտադիմումներ.
- կանանց և/կամ երիտասարդների կողմից ղեկավարվող կազմակերպություններ,
- «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի հարցերում հատուկ փորձ ունեցող կազմակերպություններ,
- տեղահանվածների, էթնիկ կամ կրոնական փոքրամասնությունների և այլ թերներկայացված համայնքների կողմից ղեկավարվող կազմակերպություններ,
- Երևանից դուրս, հատկապես սահմանամերձ շրջաններում գործունեություն ծավալող կազմակերպություններ,
- նոր ստեղծված կազմակերպություններ։
Գործընկերություններ և ցանցային զարգացում խթանելու նպատակով՝ խրախուսվում է համատեղ հայտադիմումների ներկայացումը հատկապես հետևյալ համակցություններով.
- Երևանում և Երևանից դուրս գործող կազմակերպություններ,
- տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպություններ,
- լրատվամիջոցների հետ համագործակցող քաղաքացիական հասարակության կազմակերպություններ (ՔՀԿ),
- մեծամասնությունների (էթնիկ, կրոնական և այլ) և փոքրամասնությունների (էթնիկ, կրոնական և այլ) կողմից ղեկավարվող կազմակերպություններ։
Հայտադիմում ներկայացնողները պետք է ունենան․
- հարգանք գենդերային հավասարության և բազմազանության նկատմամբ,
- կոնֆլիկտազգայունություն և գենդերազգայունություն,
- ռիսկերը վեր հանելու, վերլուծելու և մեղմացնելու ունակություն,
- ծրագրի կառավարման թափանցիկություն և հաշվետվողականություն՝ ներառյալ ֆինասների կառավարման հմտություններ,
- սովորելու և փորձը այլ դրամաշնորհ ստացողների հետ կիսելու պատրաստակամություն,
- դրամաշնորհի շրջանակներում սկսած աշխատանքը շարունակելու կայունության ծրագիր։
Ստորև ներկայացված է հավանական ծրագրերի թեմատիկ ոլորտների ոչ սպառիչ ցանկ։
- Տեղական և/կամ կենտրոնական իշխանությունների հետ համատեղ իրականացվող շահերի պաշտպանության գործունեություն՝ ուղղված Հայաստանում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջխաղացմանը։
- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի N 1325 բանաձևի վերաբերյալ Հայաստանի ազգային գործողությունների ծրագրի մշակման, առաջխաղացման, մշտադիտարկման և գնահատման, ինչպես նաև բյուջետավորման գործողություններ և շահերի պաշտպանություն։
- Ոչ պետական և պետական դերակատարների միջև ամուր գործընկերության / կապերի/ հաղորդակցության ստեղծում՝ խաղաղության, կայունության և մարդկային անվտանգության գործընթացներում կանանց բովանդակալից մասնակցության ապահովման նպատակով։
- Գործողություններ և շահերի պաշտպանության արշավներ՝ ուղղված անվտանգության/մարդկային անվտանգության և խաղաղության գործընթացներում կանանց մասնակցության բարձրացմանը։
- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի N 1325 բանաձևի վերաբերյալ Հայաստանի ազգային գործողությունների ծրագրի տեղայնացումը Երևանից դուրս, մասնավորապես՝ սահմանամերձ շրջաններում։ Մեծապես խրախուսվում է այս տեսակի միջոցառումներն իրականացնել տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությամբ։
- Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ), կանանց կազմակերպությունների և երիտասարդ կանանց ու աղջիկների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացում և կարողությունների զարգացում՝ գենդային բռնության դեմ պայքարելու և մարդկային անվտանգության խնդիրները լուծելու համար։
- Իրազեկման արշավներ, որոնք ուղղված են Հայաստանում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի շրջանակներում հայրիշխանական համակարգի վնասակար պատմույթների նվազեցմանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի N 1325 բանաձևի հիմնասյուների իրազեկմանն ու ավելի լավ ըմբռնմանը խթանելուն։
- «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի, գենդերային հավասարության և հավասար իրավունքների վերաբերյալ մեդիա նյութերի, հետազոտական նյութերի, ուսումնական ծրագրի և այլ տիպի նյութերի մշակում, որոնք կօգտագործվեն տարբեր դերակատարների շրջանում իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով։ Ստեղծված նյութերը կարող են օգտագործվել նաև շահերի պաշտպանության նպատակով։
- Գործողություններ և արշավներ՝ ուղղված տեղահանված համայնքների, կանանց ու աղջիկների կարիքների, փորձի և շահերի բացահայտմանն ու պաշտպանությանը, որոնք ուղղակիորեն տուժել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմներից։
- Տեղահանված կանանց և աղջիկների համար ոչ ֆորմալ կրթության հնարավորություններ՝ խաղաղության և մարդկային անվտանգության հարցերի վերաբերյալ նրանց գիտելիքները խորացնելու նպատակով։
Հատուկ պահանջներ խոշոր դրամաշնորհի հայտադիմում ներկայացնողների համար
Խոշոր դրամաշնորհի հայտադիմում ներկայացնողները (մինչև 75․000 ֆունտ ստերլինգ (GBP)) պետք է ցույց տան, որ վերջին երեք տարվա ընթացքում հաջողությամբ իրականացրել են առնվազն 50․000 ֆունտ ստերլինգի (GBP) չափով դրամաշնորհային ծրագիր: Հայտադիմում ներկայացնողները, որոնք չեն բավարարի այս պահանջը, կմերժվեն:
Խոշոր դրամաշնորհի հայտադիմում ներկայացնողները պետք է անդրադառնան ծրագրի կայունության իրենց ծրագրին՝ բացահայտելով ծրագրի բազմապատկիչ ազդեցությունը և դրամաշնորհային ծրագրին հաջորդող գործողությունների ֆինանսավորման աղբյուրները:
Գնահատման չափանիշներ
Հայտադիմումները կգնահատվեն ՊԽԼԻ-ի կողմից՝ հիմնվելով սահմանված չափանիշների վրա, որոնք նկարագրված են ստորև բերված աղյուսակում: Առնվազն 70 միավոր հավաքած հայտադիմումները և յուրաքանչյուր չափանիշի առավելագույն միավորների կեսը հավաքած հայտադիմումները (օր.՝ 30 միավորանոց չափանիշի նվազագույնը 15 միավորը) կանցնեն հաջորդ փուլ։ Այնուհետև ընտրված հայտադիմում ներկայացնողները կարող են ՊԽԼԻ-ին ներկայացնել դրամաշնորհի ամբողջական հայտերը:
Հ/հ |
Չափանիշ |
Առավելագույն միավորներ |
1. |
Դրամաշնորհային մրցույթի նպատակներին համապատասխանություն Ծրագրի նախագիծը համապատասխանում է սույն մրցույթի նպատակներին և առաջարկում է համապատասխան լուծումներ Հայաստանում առկա մարտահրավերներին: Այն առնչվում է առաջարկվող թեմատիկ ոլորտներին։ |
30 (փոքր դրամաշնորհներ) 25 (խոշոր դրամաշնորհներ)
|
2. |
Տեխնիկական մոտեցում Առաջարկվող ծրագրի նախագիծը ներկայացնում է իրավիճակի հստակ վերլուծություն, վեր է հանում ծրագրի հստակ նպատակները, վերջնարդյունքները և գործողությունները: Ծրագրի նախագիծն ուղղված է տեղական կարիքներին: |
30 (փոքր դրամաշնորհներ) 25 (խոշոր դրամաշնորհներ)
|
3. |
Իրագործելիություն Ծրագիրը հաշվի է առնում իրավիճակային ռիսկերը և խելամիտ է եզրակացնել, որ առաջարկված միջամտությունը կարող է կատարվել չափավոր ռիսկերով։ Ծրագրի ժամանակացույցն իրատեսական է։
|
20 |
4. |
Ծախսերի գնահատում Ծրագրի բյուջեն հստակ է և համապատասխանում է տեխնիկական մոտեցմանը։ Ներառված ծախսերը խելամիտ են և անհրաժեշտ են ծրագրի նպատակներին հասնելու համար։ |
20 |
5 |
Կայունություն (միայն մինչև 75․000 ֆունտ ստերլինգի (GBP) չափով խոշոր դրամաշնորհային հայտադիմում ներկայացնողների համար)
Առաջարկը/հայտադիմումը պետք հստակ բացատրի, թե ինչպես է ծրագիրն ունենալու բազմապատկիչ ազդեցություն և լինելու կայուն դրամաշնորհի ժամկետի ավարտից հետո։ Լավ ձևակերպված հայտը ցույց կտա, որ ծրագիրը ազդելու է ոչ միայն դրամաշնորհի ուղղակի շահառուների վրա (օրինակ՝ դրամաշնորհի շրջանակներում վերապատրաստված մասնակիցները կվերապատրաստեն այլ մարդկանց, աշխատաժողովի մասնակիցները կկիրառեն աշխատաժողովի ընթացքում ձեռք բերած հմտություններն ի նպաստ ազգային մակարդակի ընտրությունների բարելավմանը, ինչն էլ իր հերթին կազդի ողջ բնակչության վրա)։ Լավ ձևակերպված հայտը նաև ցույց կտա, թե ինչպես ՊԽԼԻ-ի ֆինանսավորման դադարեցումից հետո ծրագիրը կստանա դոնորների աջակցություն՝ գործողությունները շարունակելու համար։ |
10 |
Տեխնիկական առավելագույն ընդհանուր միավոր |
100 |
Հայտադիմումների ընդունման գործընթաց
Հետաքրքրված կազմակերպությունները կարող են լրացված հայտադիմումը և բյուջեի ձևաթուղթը ուղարկել հետևյալ էլ․ հասցեին՝ [email protected]։
Հայտադիմումները կարող են ներկայացվել հայերենով կամ անգլերենով։ Նախընտրելի լեզուն անգլերենն է, այնուամենայնիվ, հայտադիմումի լեզուն չի ազդի դրամաշնորհի հատկացման վերաբերյալ որոշման վրա։
Բացի այդ, հայտադիմում ներկայացնողները պետք է լրացնեն կարողությունների գնահատման հարցաթերթիկը։ Խնդրում ենք հաշվի առնել, որ կարողությունների գնահատման հարցաթերթիկը կարող է կազմակերպչական և կարողությունների զարգացման ոլորտներում լրացուցիչ ֆինանսավորման հատկացման նախադրյալ հանդիսանալ։
Հարցերի դեպքում կարող եք գրել հետևյալ էլ․ հասցեին` [email protected]։
ՊԽԼԻ-ի աշխատակիցները կպատասխանեն Ձեր հարցերին մինչև 2022 թվականի օգոստոսի 12-ը:
Այս դրամաշնորհային մրցույթի մասին տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 29 – ին, ժամը 11:00 – ին Zoom հարթակում։ Հետաքրքրված կազմակերպությունները հանդիպմանը մասնակցելու համար կարող են գրանցվել հետևյալ հղումով։
ՊԽԼԻ-ի մասին
Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (iwpr.net) շահույթ չհետապնդող միջազգային կազմակերպություն է, որի գլխավոր գրասենյակները գտնվում են Լոնդոնում և Վաշինգտոնում։ ՊԽԼԻ-ն խաղաղություն և ժողովրդավարություն է ստեղծում ազատ և անաչառ լրատվամիջոցների օգնությամբ։ Այն ուժեղացնում է տեղական լրատվամիջոցները հակամարտությունների և փոփոխությունների առաջնագծում՝ աշխատելով աշխարհի 3 տասնյակ երկրներում և տարածաշրջաններում։ Այն ներառում է՝ անկախ տեղական լրատվամիջոցների ստեղծում, տեղական լրագրողների, խմբագիրների և պրոդյուսերների պատրաստում, մարդու իրավունքների, արդյունավետ կառավարման և հարակից հարցերի վերաբերյալ լայնածավալ խորը հաշվետվությունների և զեկույցների աջակցություն, զարգացող երկրներում և միջազգային մակարդակով մասնագիտական հաշվետվությունների և զեկույցների տարածում, ինչպես նաև տվյալ տարածաշրջանում մարդու իրավունքների, միջազգային արդարադատության և կանանց կազմակերպությունների հաղորդակցման կարողությունների ամրապնդում:
Բյուջեի և հայտի օրինակելի ձևերը ներբեռնելու համար սեղմեք համապատասխան հղումների վրա։
BREN-ի մասին
Ուժեղացնելով արևելյան հարևանության կայունությունը (BREN) ծրագիրն իրագործվում է Միացյալ Թագավորության Կոնֆլիկտների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ և իրականացվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (ՊԽԼԻ) կողմից՝ Կին խաղաղաշենների համաշխարհային ցանցի (GNWP) հետ համագործակցությամբ։
BREN ծրագիրն օգնում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) խաղաղության և անվտանգության ոլորտում տրանսֆորմացիոն փոփոխություններ իրականացնել Հայասատանում, Ադրբեջանում, Վրաստանում և Մոլդովայում՝ կանանց, ինչպես նաև մարգինալացված, խոցելի ու սոցիալապես մեկուսացված խմբերի շրջանում մարդկային անվտանգությունը բարելավելու նպատակով։