Փոքր դրամաշնորհային ծրագիր Ֆեմ նախաձեռնությունների և անհատների համար
Հայաստանում կանանց հիմնադրամը հայտարարում է “Կանանց նախաձեռնությունների և կազմակերպությունների կարողությունների զարգացում և կայունություն” դրամաշնորների մրցույթ:
Դրամաշնորների մրցույթը ֆինանսավորվում է Գերմանիայի “Ֆիլիա” կանանց հիմնադրամի կողմից: Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում կանանց հիմնադրամները պլանավորում են իրականացնել ծրագրեր “Քաղաքացիական հասարակությանն ու շարժմանը անհրաժեշտ են անվտանգ տարածքներ զարգացման համար” ծրագրի շրջանակներում: Դրամաշնորհային ծրագրի նպատակն է ստեղծել նպաստավոր միջավայր կանանց իրավունքների ակտիվիստների և ջատագովների համար, մեծացնել նրանց ազդեցությունը Հայաստանում ավելի ուժեղ շարժումների զարգացման գործում, ինչպես նաև խրախուսել տարբեր շարժումների միջև և տարածաշրջանային համագործակցությունը: Ծրագիրը կենտրոնանում է Հայաստանում ծագող շարժումների ալիքի վրա, որոնց գործողությունները և գաղափարախոսություններն ավելի քաղաքական բնույթ ունեն, ինչպես նաև աջակցության կարիք ունեն իրենց անվտանգության ու կայունության ապահովման գործում:
Ֆինանսական աջակցությունից զատ ծրագրի շրջանակներում նախատեսվում է մրցույթի արդյունքում ընտրված կազմակերպությունների և նախաձեռնությունների հզորացում տեղական և միջազգային մակարդակներում՝ ծրագրի մասնակից 4 երկրների (Գերմանիա, Հայաստան, Վրաստան, Ուկրաինա) մասնակից ակտիվիստների հանդիպումների միջոցով: Ծրագրի մասնակիցների հանդիպումը Հայաստանում տեղի կունենա 2019 թվականի գարնանը, որի ընթացքում մասնակիցները հնարավորին չափ իրենց ներդրումը կունենան Գերմանիայիում 2019 թվականի աշնանը կայանալիք հանդիպման պլանավորման գործում:
Դրամաշնորհի առավելագույն գումարը կազմում է 5000 եվրո, որի շրաջանակներում իրականացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն կազմակերպության/ նախաձեռնության զարգացմանը, տեսանելիության բարձրացմանը, կազմակերպության/նա¬խա¬ձեռ¬նության կարողությունների զարգացմանը՝ ղեկավարների առաջնորդական և անդամների ռազմավարական հմտությունների զարգացման, նրանց բարեկեցությունը, անվտանգությունը ապահովելու նպատակով, ռազմավարական և հաղորդակցային պլանավորմանը, կայունության ապահովմանը, տարբեր շարժումների միջև համագործակցության խթանմանը, ռազմավարական դաշինքների հիմնմանը և այլն:
Դրամաշնորհային մրցույթին խրախուսվում է հատկապես կանանց կողմից հիմնված և առաջնորդվող ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի մասնակցությունը: Նախապատվությունը կտրվի հատկապես Հայաստանի մարզերում համագործակցային բնույթի ծրագրերին և նախաձեռնություններին:
Ծրագրի իրականացման առավելագույն ժամկետը 12 ամիս է (Հոկտեմբեր 2018 - Հոկտեմբեր 2019):
Մրցույթի հայտերի փաթեթը ներկայացնելու վերջնաժամկետը 2018 թվականի սեպտեմբերի 20-ն է: Մասնակիցները արդյունքների մասին կտեղեկացվեն մինչև հոկտեմբերի 1-ը:
Ծրագրի դիմումները և կից փաստարթղթերը ընդունվում են միայն էլեկտրոնային տարբերակով հետևյալ հասցեով՝ [email protected]
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Դրամաշնորնհին դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և հայտարարությունը կարող եք ՆԵՐԲԵՌՆԵԼ հետևյալ հղումներով՝ (Խնդրում ենք ՆԵՐԲԵՌՆԵԼ ֆայլերը աշխատելուց առաջ)
Հայտարարություն՝ https://docs.google.com/…/1QvNhGH5w3xpwBM3Famt46gRb9pJ…/edit
Հայտ՝ https://docs.google.com/…/2PACX-1vTnSwgUGBUK6T9_MtNaZhT…/pub
Բյուջե՝
https://docs.google.com/…/2PACX-1vSg9YHIuBY65JPScR7hn1…/pub…
---