Տեղեկատվական հանդիպում Ճգնաժամի հասցեագրում դրամաշնորհային ծրագրի դիմումատուների համար
«Հանրային մասնակցություն, կարողությունների զարգացում և ճգնաժամի հասցեագրում»
Տեղեկատվական հանդիպում Ճգնաժամի հասցեագրում դրամաշնորհային ծրագրի դիմումատուների համար
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) կազմակերպում է տեղեկատվական հանդիպում Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Հանրային մասնակցություն, կարողությունների զարգացում և ճգնաժամի հասցեագրում» ծրագրի շրջանակում հայտարարված Դրամաշնորհային ծրագրով հետաքրքված դիմումատուների համար։ Տեղեկատվական հանդիպման նպատակն է համառոտ ներկայացնել «Հանրային մասնակցություն, կարողությունների զարգացում և ճգնաժամի հասցեագրում» ծրագիրը, ինչպես նաև հարց ու պատասխանի ձևաչափով պատասխանել դիմումների ներկայացման գործընթացի և ընթացակարգի վերաբերյալ մասնակիցների հարցերին։
Տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա հուլիսի 14-ին, ժամը 11։00-14։00-ին։ Գրանցված մասնակիցները կստանան հանդիպման վայրի մանրամասները։
Դրամաշնորհի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության դերակատարներին արդյունավետ դրամաշնորհային ծրագրերի իրականացման միջոցով նույնականացնելու, գնահատելու և արդյունավետ կերպով հասցեագրելու հետպատերազմյան քաղաքական, տնտեսական, սոցիալական, հոգեբանական, մշակութային և այլ հետևանքներն ու խնդիրները: Դրամաշնորհային ծրագրի դիմումների ներկայացման վերջնաժամկետն է հուլիս 31, 2021։ Դրամաշնորհային ծրագրի, դիմելու կարգի և պահանջների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն հասանելի է այստեղ։
Խնդրում ենք մասնակցության համար գրանցվել մինչև հուլիսի 12-ը։
Տեղեկատվական հանդիպմանը մասնակցությունը հաստատելու համար, խնդրում ենք լրացնել առցանց հայտը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ծրագրի աշխատակից Մելինե Ավագյանին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով կամ +374 98 47 74 48 հեռախոսահամարով։