«Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունը փնտրում է մարզային համակարգողների
«Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունը փնտրում է մարզային համակարգողների Տավուշ, Շիրակ և Լոռի մարզերում՝ «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում` սահմանային համայնքներում կանաչ առաջընթացի համար» նախագծում ներգրավելու համար։ Նախագիծը միտված է ընդլայնելու սոցձեռներեցության և կանաչ նորարարության հնարավորությունները Հայաստանում և Վրաստանում՝ սահմանային գյուղական համայնքների խոցելի երիտասարդության համար։
- Գործատու՝ Կանաչ արահետ ՀԿ
- Պաշտոնի անվանում՝ Տեղական համակարգող (Շիրակ, Լոռի, Տավուշ մարզերում
- Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 18։00, 24 փետրվարի, 2020
- Տևողություն՝ երկարաժամկետ
- Զբաղվածության տեսակ՝ ամբողջ դրույթ
- Աշխատաժամեր՝ 9։00 – 18։00, շաբաթական 5 օր
Պատասխանատվությունների շրջանակը ներառում է․
- Աջակցություն նախագծի ազգային համակարգողին՝ տվյալ մարզում նախագծի բոլոր բաղադրիչների իրականացման գործընթացում (ծրագրում, իրականացում, հաղորդագրություն, հաշվետվություն ևն)
- Տվյալ մարզում խոցելի երիտասարդության հավաքագրում, երիտասարդ սկսնակ ձեռներեցների հատկորոշում
- Նախագծի վերաբերյալ տեղեկատվության բազմահարթակ տարածում
- Հաղորդակցություն տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքների, բնակչության, լրատվամիջոցների և տեղական և միջազգային կառույցների հետ։
- Նախագծի գործողությունների իրականացման համար անհրաժեշտ այլ պարտավորություններ
Անհրաժեշտ որակավորում
Կրթություն
- Առնվազն բակալավրի աստիճան, ցանկալի է՝ սոցիոլոգիայի, միջմշակութային հաղորդակցության, հանրային կապերի կամ այլ հարակից ոլորտում
Աշխատանքային փորձ
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ հասարակական կազմակերպությունում, գյուղական համայնքների և երիտասարդության հետ աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն։ Ակնկալվում է, որ թեկնածուն մարզի բնապահպանական խնդիրների մասին ընդհանուր իրազեկվածություն կունենա։
Լեզուներ
- Գրավոր և բանավոր հայերենի գերազանց իմացություն
- Գրավոր և բանավոր անգլերենի գերազանց իմացություն
- Ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Համակարգչային գիտելիքներ
- Microsoft Office փաթեթ
- Google Drive
- Այլ ծրագրերի / վեբ հարթակների հետ աշխատելու կարողությունը կդիտվի որպես առավելություն
Կարողություններ և հմտություններ
- Կազմակերպչական, վերլուծական, հաղորդակցային, միջանձնային և միջմշակութային հաղորդակցության հմտություններ։
- Հետազոտություններ անցկացնելու, տեղեկատվություն հավաքագրելու, հաշվետվություններ կազմելու, թարգմանչական կարողություններ։
- Համակարգչի հետ վարժ աշխատելու, գրասենյակային ժամանակակից սարքավորումներից և ընթացակարգերից օգտվելու կարողություն։
Անձնային հատկանիշներ
- Ակտիվ, նախաձեռնող, լայնախոհ, ճշտապահ, աշխատասեր։ Հարգալից, բարեհամբույր, ճկուն։
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք աշխատանքային նկարագիր և ձեր կարողությունների և հետաքրքրվածության մասին փաստող ուղեկցող նամակ ուղարկել [email protected] հասցեին մինչև ս․թ․ փետրվարի 24, 18։00
Նամակի վերնագրում խնդրում ենք նշել «Մարզային համակարգող» և այն մարզը, որտեղ հետաքրքրված եք աշխատել։
Հեռախոսազանգերով տեղեկատվություն չի տրամադրվում։ Կապ կհաստատվի միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուների հետ։
Ֆինանսավորվում է Եվրոպական միության EU4Youth ծրագրի կողմից։