Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 26 մայիսի, 2016
«Կանաչ Զրույցներ» շարք. «Էկոլոգիական ոտնահետք կամ քանի՞ մոլորակ է հարկավոր երջանիկ լինելու համար»
Աղբյուր՝ www.facebook.com
ՀԲԸՄ Հայաստանը շարունակում է «Կանաչ Զրույցներ» շարքը բնապահպանության թեմաներով:
Այս շարքի երկրորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 31-ին, ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2): Այն կոչվում է «Էկոլոգիական ոտնահետք կամ քանի՞ մոլորակ է հարկավոր երջանիկ լինելու համար»:
Թվով երկրորդ «Կանաչ Զրույցները» համատեղ կազմակերպում են ՀԲԸՄ Հայաստանը և «Էյ Թի ՓԻ» բարեգործական հիմնադրամը («Հայաստան Ծառատունկ ծրագիր»,www.armeniatree.org), որը կենսական նշանակության բնապահպանական ծրագրեր է իրականացնում Հայաստանի եւ Արցախի տարբեր քաղաքներում ու գյուղերում:
Հրավիրված բանախոսները կկիսվեն ոլորտի իրենց մասնագիտական փորձառությամբ:
Մուտքն ազատ է: Տեղերը սահմանափակ: