Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 12 նոյեմբերի, 2015
Հանրային կապերը ոչ կոմերցիոն կազմակերպությունների համար ներածական դասընթաց
Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը
հրավիրում է մասնակցել «Հանրային կապերը ոչ կոմերցիոն կազմակերպությունների համար»
ներածական դասընթացին
Տվյալ դասընթացը նախատեսված է ՀԿ-ների ղեկավարների և կից ոլորտների աշխատակիցների համար, ովքեր ներգրավված են կազմակերպության հանրային իրազեկման աշխատանքներում, աշխատում են զանգվածային լրատվամիջոցների և լրագրողների հետ:
Դասընթացը տեղի կունենա Նոյեմբերի 25- ին,
ժամը 16.00-18.00-ը
(ընդհանուր տևողությունը՝ 2 ժամ)
Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) գրասենյակում՝ Չարենցի 1, 208 սենյակ հասցեով:
Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները.
- Ինչ է PR –ը և ում է այն անհրաժեշտ
- PR գործիքները
- PR-ի տված արդյունքները
- PR տեխնոլոգիաներ
- Պրակտիկ թեսթ
- Ոչ կոմերցիոն ոլորտի կազմակերպությունների PR առանձնահատկությունները
- Ինչպես PR-ից ստանալ առավելագույն օգուտ
- Հաջողված համաշխարհային օրինակներ
- Դասընթացն անցկացվում է մասնակցային, ինտերակտիվ եղանակով. քննարկվող նյութերի կոնկրետ օրինակներ, տարբեր թեմաներով պրակտիկ առաջադրանքների կատարում, դրանց նկարահանում, դիտում և քննարկում:
- Դասընթացը կվարի Նունե Արզումանյանը, ով ունի բազմամյա փորձառություն որպես մարքեթինգի և հանրային կապերի պատասխանատու:
Մանրամասների համար կարող եք զանգահարել 010 576 670: