Հանրային կապերի և հաղորդակցության մասնագետի թափուր հաստիք
Աղբյուրը ՝ Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
Պաշտոնի անվանումը՝ Հաղորդակցության և հանրության հետ կապերի (PR) մասնագետ
*Տևողությունը՝ 11 ամիս (հնարավոր երկարացմամբ)
*Դրույքաչափը՝ Կես դրույք (50% ծանրաբեռնվածություն) Մեկնարկը՝ 15.05.2021
Աշխատանքային պարտականություններ՝
•Մշակել և իրականացնել կազմակերպության ներքին և արտաքին հաղորդակցության ռազմավարություն, որը պետք է հաստատվի կազմակերպության ղեկավար մարմնի և նախագահի կողմից;
•Պլանավորել և իրագործել հանրային կապերին, արտաքին ու ներքին հաղորդակցությանը վերաբերող գործողություններ, պատշաճ կերպով ներկայացնել դրանց նպատակներն ու արդյունքները անմիջական ղեկավարին;
•Ունենալ կազմակերպության ներքին հաղորդակցության ապահովման, հնարավոր կոնֆլիկտների կանխարգելման/լուծման, տեղեկատվության արդյունավետ շրջանառման գործիքներ և մեխանիզմներ;
•Գրել, խմբագրել և տարածել մամուլի հաղորդագրություններ, հայտարարություններ, ապահովել կազմակերպության միջոցառումների ու հրապարակումների մասին պատշաճ տեղեկատվություն հանրությանը և պոտենցիալ համախոհներին;
•Ստեղծել և անմիջական ղեկավարին ներկայացնել կազմակերպության քառամսյա պարբերական, ինչպես նաև սեփական կատարված աշխատանքի հաշվետվություններ;
•Կազմակերպության Ֆեյսբուքյան էջը մշտապես թարմացնել, խթանել հետևորդների թվի կայուն աճ, հետևել գրառումներին, մեկնաբանություններին էջում, շարունակաբար տեղադրել թեմատիկ գրառումներ, ինչպես նաև գրառումներ կազմակերպության գործունեության, անդամների գործունեության և նմանատիպ հարցերի վերաբերյալ;
•Ապահովել կազմակերպության պաշտոնական կայքի և դրա առանձին բաժինների անխափան աշխատանքը, դրա բովանդակության համար պատասխանատվություն կրել;
•Իրականացնել կազմակերպությանը վերաբերող բոլոր նյութերի մշտադիտարկումը ԶԼՄ-ում;
•Բացահայտել խտրականությանը վերաբերող թեմաներով նյութեր և խթանել դրանք հրապարակող լրագրողների հետ համագործակցությունը;
•Գրավել ԶԼՄ-ների ուշադրությունը և պատասխանել նրանց հարցումներին;
•Տեղեկություն հավաքել ոլորտում գործող այլ կազմակերպությունների վերաբերյալ և ստեղծել կոնտակտային տեղեկատվական շտեմարան;
•Բարձրացնել կազմակերպության տեսանելիությունը, ապահովել գրավիչ ու ճանաչելի իմիջը։
Որակավորմանը ներկայացվող պահանջներ՝
•Մասնագիտական բարձրագույն կրթություն հանրային կապերի և հաղորդակցման կամ լրագրության ոլորտում
•Նվազագույնը 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ հանրային կապերի կամ համապատասխան այլ ոլորտում
•Հայերեն գրավոր և բանավոր խոսքի գերազանց տիրապետում, անգլերեն գրավոր խոսքի գերազանց տիրապետում, բանավոր խոսքի լավ տիրապետում
•Համակարգչային և առցանց հաղորդակցման հմտություններ
•Լուսանկարչության հիմունքների տիրապետում
•Նորարարական և ստեղծագործական մտածելակերպ
•Ոչ խտրական /զգայուն գրավոր ու բանավոր խոսք։
Մասնագիտական կարողություններ
•Հետևողականություն և արդյունքներին միտված աշխատանք
•Վերլուծական և քննադատական մտածողություն
•Գերազանց կազմակերպչական հմտություններ
•Կոնֆլիկտների կանխարգելման և լուծման հմտություններ
•Թիմային աշխատանքի հմտություններ
•Հաշվետվությունների պատրաստման հմտություններ
Անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրություն (CV) և հետաքրքրվածության նամակ մինչև 2021թ. մայիսի 5- ը [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներին:
Առաջին փուլը անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 077 611 968 հեռախոսահամարով կամ գրել վերոնշյալ էլ. հասցեներով։