Հետք Մեդիա Գործարանի ուսանողների ընդունելություն
Հետք Մեդիա Գործարանը սկսել է 2021-2022 ուս. տարվա ընդունելությունը։
Հետք Մեդիա Գործարանում ուսումն անվճար է։
Այս տարի կենտրոնանալու ենք հետաքննական և տվյալների լրագրության վրա։ Եթե պրպտող ես և սիրում ես հետաքննել սոցիալական կարևորության թեմաներ, դիմիր Հետք Մեդիա Գործարանի կրթական ծրագրին, որտեղ հմտություններդ կարող ես դարձնել մասնագիտություն։
Կիրառելու ենք նորարարական և մուլտիմեդիա գործիքներ՝ հետաքննություններն առավել պարզ և ուշագրավ դարձնելու համար։
Այս տարի 32 ուսանող հնարավորություն ունի սովորել Մեդիա Գործարանում՝ նոր սերնդի աուդիո/վիդեո սարքավորումներով և համակարգիչներով։
Հետք Մեդիա Գործարանում դասավանդելու են ոչ միայն լրագրության, այլև գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների առաջատար մասնագետներ։
Ըստ նախնական կրթական ծրագրի՝ մեզ մոտ դասավանդվելու են հետևյալ առարկաները․
- լրագրության ներածություն,
- հետաքննական լրագրություն,
- տվյալների լրագրություն,
- փաստերի ստուգում,
- տեխնոլոգիան լրագրության մեջ,
- աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (GIS),
- մուլտիմեդիա լրագրություն,
- գրելու հմտություններ,
- տնտեսական լրագրություն,
- դիզայն և վիզուալիզացիա,
- քննադատական և ստեղծարար մտածողություն,
- էթիկա և մեդիա օրենսդրություն։
Կրթական ծրագրի տևողությունը մեկ ակադեմիական տարի է՝ երկու կիսամյակով (սեպտեմբեր-դեկտեմբեր, հունվար-մայիս)։ Դասերը կազմակերպվելու են երկուշաբթիից շաբաթ՝ երկու հերթափոխով. 10:00 – 13:00 և 14:30 – 17:30։
Հետք Մեդիա Գործարանում կարող են սովորել`
- լրագրության կամ այլ ֆակուլտետների ուսանողները,
- գործող և ֆրիլանս լրագրողները,
- մեդիա ոլորտով հետաքրքրված անձինք։
Կարող եք դիմել, եթե
- 18 տարեկանից բարձր եք,
- կարող եք օրական 4-6 ժամ հատկացնել դասերին և հանձնարարությունների կատարմանը,
- պահպանում եք վերջնաժամկետները,
- ունեք անգլերենի իմացություն,
- պատրաստ եք աշխատել լրագրությանը հատուկ անկանխատեսելի իրավիճակներում,
- գնահատում եք կրթվելու, անձնական աճի և մասնագիտական կարողությունների զարգացման կարևորությունը,
- ճկուն եք նորարարությունների, փոփոխությունների և տարբերությունների ընկալման հարցում։
Ընտրություն՝
- նախնական դիմում-հայտերի դիտարկում,
- հարցազրույց և տեղում հանձնարարություն,
- վերջնական ընտրություն և հաստատում։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը` օգոստոսի 1, 2021թ․։
Դիմելու հայտը՝ այստեղ։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 44 20 20 48 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլ. փոստին՝ [email protected]։
Նախագիծն իրականացնում է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը։ Նախագիծը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Հետք Մեդիա Գործարանի երկրորդ ակադեմիական տարվա մեկնարկը կախված է ֆինանսական միջոցների առկայությունից։