Հետք Մեդիա Գործարանում դասավանդելու հայտ
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն փնտրում է մասնագետների, որոնք Հետք Մեդիա Գործարանում կդասավանդեն հետևյալ առարկաները՝
- հետաքննական լրագրություն,
 - փաստերի ստուգում,
 - տվյալների լրագրություն,
 - տվյալների վիզուալացում,
 - ֆոտոլրագրություն,
 - վիդեոլրագրություն,
 - մոբայլ լրագրություն,
 - անիմացիա,
 - էթիկա և մեդիա օրենսդրություն։
 
Տևողություն՝ մեկ ակադեմիական տարի (սեպտեմբեր 1, 2020 – մայիս 31, 2021)
Վայր՝ Երևան, Նալբանդյան 106/1, Հետք Մեդիա Գործարան
Աշխատանքային պարտականություններ՝
- Դասավանդվող առարկայի ուսումնական պլանի մշակում` ըստ Մեդիա Գործարանի ուսումնական ծրագրի,
 - Շաբաթական երկու դասընթացի վարում (1 դասաժամը՝ 80 րոպե),
 - Ուսանողների կատարած հանձնարարությունների ստուգում, գնահատում, անցկացում տվյալների բազա,
 - Մասնագիտական աջակցության տրամադրում ուսանողներին և Մեդիա Գործարանի շահառուներին՝ ըստ նախապես մշակված ժամատախտակի
 - Հաշվետվության ներկայացում՝ ամսական կտրվածքով,
 - Մասնակցություն Մեդիա Գործարանի աշխատանքային հանդիպումներին և ժողովներին,
 - Համագործակցություն Մեդիա Գործարանի այլ դասախոսների և աշխատակիցների հետ՝ առարկաների փոխկապակցվածությունն ապահովելու համար,
 - Շարունակական իրազեկվածություն ոլորտի նորարարությունների վերաբերյալ:
 
Պահանջվող որակավորումներ՝
- Բարձրագույն կրթություն (արտասահմանյան բուհերում սովորած կամ վերապատրաստված լինելը կդիտարկվի որպես առավելություն),
 - Նյութը պարզ և հստակ բացատրելու կարողություն,
 - Հետազոտական կարողություններ,
 - Google G-Suite-ով (Google Classroom, Google Docs, Spreadsheets և այլն) աշխատելու պատրաստակամություն,
 - Հայերեն և անգլերեն լեզուների իմացություն (այլ լեզվի իմացությունը ցանկալի է),
 - Ճկուն աշխատանքային գրաֆիկով աշխատելու կարողություն,
 - Հաղորդակցվելու և թիմում աշխատելու պատրաստակամություն։
 
Ընտրություն՝
- նախնական դիմում-հայտերի ընտրություն,
 - հարցազրույց,
 - ուսուցման մեթոդի ցուցադրություն (թեկնածուներն ընտրող հանձնաժողովի համար վարելու են մոտ 15 րոպե տևողությամբ փորձնական դասընթաց՝ իրենց առարկայի շրջանակում),
 - վերջնական ընտրություն և հաստատում։
 
Դիմելու կարգ՝
Պահանջներին համապատասխանող բոլոր թեկնածուներին խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը մինչև ս․թ․ մայիսի 20-ը ներառյալ։
Հայտերի ընդունման մեկնարկ՝ ապրիլի 20, 2020
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ մայիսի 20, 2020
Հետք Մեդիա Գործարանը կրթվել և ստեղծագործել սիրող անձանց համար համագործակցության վայր է, որտեղ ստեղծվում է նորարարական մեդիա արտադրանք։ Նախագծի նպատակն է մեդիայի, արվեստի, գիտության և տեխնոլոգիայի համատեղման միջոցով հայթայթել պատմությունը բազմակողմանիորեն, վերլուծված և ազդեցիկ պատմելու տարբերակներ։
Նախագիծն իրականացնում է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը։ Նախագիծը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 44 20 20 48 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլ. փոստին՝ [email protected]։
