Արշավ դեպի Գեղարոտի ջրվեժ
Աղբյուրը՝ www.facebook.com
ՔՀԿ-ների հզորացո՞ւմ, չէ։ Ինչպես անցկացնել վիքենդը։ Արշավ դեպի Գեղարոտի ջրվեժ
Կիրակի՝ հուլիսի 7-ին իրականացնելու ենք արշավ դեպի Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Գեղարոտի ջրվեժը:
Գեղարոտի ջրվեժը գտնվում է Արագածի լանջին՝ Քասաղ գետի Գեղարոտ վտակի վրա, ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա: Ձմռանը սառում է, իսկ ամռանը սառնորակ ջրերը գահավիժում են մոտ 17 մետր բարձրությունից:
Արշավը սկսելու ենք Արագած գյուղից, որտեղից մինչև ջրվեժ հեռավորությունը 12 կմ է:
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան ուսապարկ, մեկօրյա սնունդ, ջուր(առնվազն 1լ),դեղատուփ, հարմարավետ կոշիկներ և հագուստ` ազատ քայլքը չսահամանափակող,տաք հագուստ,փոխնորդ հագուստ, գլխարկ, անձրևանոց(дождевик), ձեռնոց,ակնոց:
Շարժվում ենք Էջմիածին և Երևան քաղաքներից:
Հանդիպման վայրը` Կոմիտասի անվան հրապարակ(ք. Վաղարշապատ),Հանրապետության հրապարակ(շատրվանների դիմաց)
Մասնակցության արժեքն է 4000 դրամ (ներառում է ուղեկցորդի և տրանսպորտի ծառայությունը):
Մանրամասների և գրանցվելու համար կարող եք զանգահարել 093-10-94-24‚ 099-92-52-99 հեռախոսահամարներով կամ գրել մեր էջին` «Ակնա» արշավային ակումբ
ԱՐՇԱՎԻՆ ՆԱԽՈՐԴՈՂ ՕՐՎԱՆԻՑ ՍԿՍԱԾ ՀՐԱԺԱՐՎՈՂՆԵՐԸ ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՎՃԱՐԵԼ ԱՄԲՈՂՋ ԳՈՒՄԱՐԸ:
Photos of our previous hiking
Նկարներ նախորդ արշավից