Մեկնարկել է Լեհաստանի պատմությանը և դիվանագիտության պատմությանը նվիրված լավագույն հրատարակությունների մրցույթ
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է 2017թ-ին լույս տեսած Լեհաստանի պատմության վերաբերյալ լավագույն օտարալեզու հրատարակության, ինչպես նաև լեհերեն լեզվով Լեհաստանի դիվանագիտության պատմության ոլորտին առնչվող լավագույն հրատարակության մրցույթ: Պատմաբանները կարող են ներկայացնել իրենց աշխատությունները մինչ 2018թ-ի մայիսի 15-ը:
Մրցույթին կարելի է ներկայացնել բացառապես գրքեր`գիտական մենագրությունների, գիտահանրամատչելի հրատարակությունների կամ աղբյուրների խմբագրումներ, որոնց պարագայում հեղինակների թիվը չի գերազանցում երեքը: Որպես պարգև` Լեհաստանի պատմությանը նվիրված լավագույն օտարալեզու հրատարակության համար մրցույթի հաղթողը կստանա 10 հազար եվրո, մինչդեռ Լեհաստանի դիվանագիտության պատմությանը նվիրված լավագույն հրատարակության համար հաղթողը կստանա 20 հազար զլոտի:
Մրցանակները հանձնելու է ԱԳ նախարարը` դիվանագիության պատմության խորհրդի դիմումի հիման վրա:
Հրատարակությունների ներկայացման կարգը.
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել աշխատությունն արտաքին գործերի նախարարություն մինչ 2018թ-ի մայիսի 15-ը (ԱԳՆ-ի ստացագրի ժամկետը):
Աշխատություններն անհրաժեշտ է ուղարկել հրատարակության 3 օրինակով`կցելով (առկայության դեպքում) հրատարակված գրախոսությունները, կարծիքները և հրատարակչական գրախոսությունները:
Այս տարվա մրցույթը բաց է միայն 2017թ-ին լույս տեսած աշխատությունների համար:
Դիմումներն անհրաժեշտ է ուղարկել փոստով` հետևյալ հասցեին`Ministry of Foreign Affairs, Department of Public and Cultural Diplomacy, Al. J. Ch. Szucha 23, 00-580 Warsaw` ծրարի վրա նշելով ‘History Contest of the Minister of Foreign Affairs’, կամ առձեռն հանձնել արտաքին գործերի նախարարության նամակագրությունների բաժին`մուտքը Լիտևսկա փողոցից, երկուշաբթիից ուրբաթ` ժամը 08:15-ից 16:15-ը:
Մրցույթի համար ներկայացված աշխատությունների օրինակները ԱԳՆ-ի կողմից վերադարձման ենթակա չեն:
Մրցույթի վերաբերյալ հավելյալ հարցերի դեպքում խնդրում ենք նամակ ուղարկել [email protected] էլ.հասցեին`թեմայի մեջ նշելով 'History Contest of the Minister of Foreign Affairs':
Աշխատությունները գնահատելու հիմնական չափանիշը տվյալ գիտական աշխատության բովանդակային արժեքն է` Լեհաստանի արտաքին քաղաքականության իրականացման տեսանկյունից:
Մրցույթի կարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարող եք գտնել արտաքին գործերի նախարարի պատմության մրցույթի մասին 2017թ-ի հուլիսի 18-ի թիվ 24 հրամանում (կից գրություններով):