Ինչպե՞ս ստեղծել որակյալ տեքստեր - երկօրյա դասընթաց
Աղբյուրը՝ www.facebook.com
«Ինչպե՞ս ստեղծել որակյալ տեքստեր»
երկօրյա դասընթաց Իջևան ինֆոտանը
Եթե հետաքրքրված ես քո շուրջը կատարվող իրադարձություններով, սիրում ես վերլուծել տեսածդ, կարդացածդ, լսածդ և ուզում ես զարգացնել վերլուծական ու ստեղծագործական հմտություններդ, ապա Իջևան Ինֆոտան կողմից կազմակերպվող երկօրյա դասընթացը հենց քեզ համար է: Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան վերլուծական և քննադատական հմտությունների զարգացմանը զուգահեռ զարգացնելու նաև որակյալ տեքստեր գրելու իրենց հմտությունները:
Դասընթացը վարելու է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գլխավոր տնօրեն, արձակագիր, գրականագետ, հասարակական գործիչ Գևորգ Տեր-Գաբրիելյանը:
Դասընթացի արդյունքում ստեղծված լավագույն տեքստերը կհրապարակվեն Իջևան Ինֆոտան բլոգում, սակայն սա ամենը չէ: Դասընթացից հետո լավագույն տեքստերի հեղինակները հնարավորություն կստանան մասնակցելու Իջևան Ինֆոտան կողմից կազմակերպվող մեդիա տուրին: Մեդիա տուրի ժամանակ մասնակիցները հնարավորություն կունենան այցելել նախապես ընտրված որևէ համայնք, տեղում ծանոթանալ տվյալ համայնքի խնդիրներին և հնարավորություններին, և ստեղծել մեդիա նյութ՝ տեքստ, սեփական բացահայատումների հիման վրա:
Դասընթացին կարող է մասնակցել 17 տարին լրացած ցանկացած անձ: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է քո նախընտրած թեմայով գրել տեքստ և էլեկտրոնային նամակով ուղարկել [email protected] էլ. hասցեին, վերնագրի տողում անպայման նշելով «Հոդված_Անուն Ազգանուն»:
Նամակի մեջ կարճ, 1-2 պարբերությամբ գրիր, թե ինչու՞ ես ուզում մասնակցել դասընթացին:
Նամակին կից տեքստը պիտի ունենա հետևյալ չափանիշները.
ա) լինի word doc ծրագրով գրված, վերնագրով ու հեղինակի անունով (կամ գրչանունով), 1-2 էջ (կարող է ավելի երկար լինել), մեկ տողարանքով, էջադրված, սիլֆայեն տառատեսակով.
բ) լինի հասարակական որևէ կարևոր հարցի մասին (ձեր կամ մեկ ուրիշի վերաբերմունքը, վերլուծությունը), կամ քաղաքացիական հասարակության ասպարեզում ձեզ ծանոթ գործունեության որևէ հարցի մասին.
գ) լինի արված, եղած գործի, իրադարձության մասին (այլ ոչ թե պլանների կամ ծրագրերի):
Դիմումներն ընդունվում են մինչև ս/թ հունիսի 5-ը ներառյալ: Ժամկետից ուշ ուղարկված հայտերը կարող է չդիտարկվեն:
Տեղերը սահմանափակ են, դասընթացի մասնակիցների ընտրությունը կատարվելու է հայտադիմումի (նամակի և գրված տեքստի) հիման վրա: