ՀրանտԴինքհիմնադրամըԵվրոպականՄիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում 2014թ.-ին գործարկել է Հայաստան-Թուրքիափորձիփոխանակմաննախագիծը՝ ելնելով երկու հարևան երկրների մասնագետների միջև միջսահմանային ուղղակի կապերն ավելացնելու և համագործակցությունը խթանելու իր տեսլականից:
2016-2017թթ.-ին Փորձի փոխանակման նախագիծը կշարունակի աջակցել 18 մասնագետի՝ Հայաստանից և Թուրքիայից, ում հնարավորություն կտրվի 4-ից 8 ամիսների ընթացքում ապրել և հստակ ծրագրի շրջանակներում գործունեություն ծավալել հարևան երկրի կոնկրետ հյուրընկալողկազմակերպություններում: Բացի թվարկված հյուրընկալող կազմակերպությունների կողմից առաջադրված փորձի փոխանակման հնարավորություններից, դիմող մասնագետները կարող են նաև առաջարկել ծրագրերիիրենցգաղափարները:
2014-2015թթ.-ի ընթացքում Փորձի փոխանակման նախագծի շրջանակներում 91 դիմորդներից աջակցություն է տրամադրվել 12 մասնագետիՀայաստանից և 6 մասնագետիԹուրքիայից, որոնք իրենց համապատասխան գործունեթյունն են ծավալելՍտամբուլում, ԵրևանումևԳյումրիում: Փորձի փոխանակման նախագծին մասնակցած մասնագետների և նրանց հյուընկալող կազմակերպությունների մասին ավելի մանրամասն տեղեկանալու համար սեղմեքայստեղ:
Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի և 2016-2017թթ.-ինհյուրընկալողկազմակերպությունների կողմից առաջադրված ծրագրերին ավելի մանրամասն ծանոթանալու համար սեղմեք այստեղ:
Ո՞վկարողէդիմել
• Ուսանողներ, գիտնականներ և անկախ հետազոտողներ
• Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ
• Լրագրողներ, թղթակիցներ, ֆոտոլրագրողներ
• Լուսանկարիչներ, արվեստագետներ, դիզայներներ, ճարտարապետներ, խոհարարներ
• Գրողներ, թարգմանիչներ
• Փորձագետներ՝ իրավունքի և հանրային կապերի ոլորտներում
• Ցանկացած անհատ, ով ցանկություն ունի առաջարկել սեփական նախագծի գաղափարը
Փորձի փոխանակման նախագիծը բաց է Հայաստանի կամ Թուրքիայի քաղաքացիների և Հայաստում կամ Թուրքիայում կացության իրավունք ունեցող մարդկանց համար: Դիմորդները մինչև 2016թ.-իօգոստոսի 11-ը պետք է լրացնեն դիմումիձևնանգլերենով՝ կից ներկայացնելով երկուերաշխավորագիր և ինքնակենսագրականը (CV-ն), դիմումն ուղարկելով [email protected]հասցեով: Դիմումը լրացնելուց և այն ուղարկելուց առաջ խնդրում ենք կարդալ Փորձիփոխանակմաննախագծիկանոնակարգը, որտեղ ներկայացված են նախագծի նպատակները և մասնակցության չափորոշիչները: Բոլոր դիմումները ստանալուց հետո Հրանտ Դինք հիմնադրամը դրանք կհամակարգի և կներկայացնի համապատասխան հյուրընկալող կազմակերպություններին: Այնուհետև վերջիններս կներկայացնեն, թե դիմորդներից ում են տալիս իրենց նախապատվությունը:
Փորձի փոխանակման նախագիծը, ելնելով առկա բյուջեից, կարող է աջակցություն տրամադրել միայն 18 մասնագետի: Եթե ավելի քան 18 մասնագետի տվյալ համընկնի հյուրընկալող կազմակերպությունների պահանջներին, ընտրողհանձնաժողովը, որի կազմում են երեք անձ՝ Հայաստանից և Թուրքիայից, կկատարի 18 մասնակցի վերջնական ընտրությունը: Ընտրող հանձնաժողովի անդամները կգործեն իրենց հնարավորությունների, փորձի և դատողությունների սահմաններում: Նրանց գնահատումը ոչ մի կերպ չի արտացոլում այն կազմակերպությունների հայացքները, որոնց հետ իրենք կապված են:
Հավելյալ տեղեկատվության և հարցերի համար դիմեք նախագծի համակարգողներ Արմենուհի Նիկողոսյանին, Աննա Եղոյանին կամ Զեյնեփ Սունգուրին հետևյալ էլ. հասցեով՝ [email protected]:
Ավելացված է նոր հնարավորություն` «Granting Opportunity by CirculUP!: CSO Grants to Promote Circular Economy Awareness» Տեսնել ավելին
Ավելացված է նոր հնարավորություն` «Request for Applications by the Armenian Integrity Project: Empowering CSOs for Participatory Anti-Corruption Policy Formation» Տեսնել ավելին
Ավելացված է նոր հնարավորություն` «Դասընթացի հրավեր․ Կազմակերպությունների ինստիտուցիոնալ զարգացում թեմայով» Տեսնել ավելին
Ավելացված է նոր հնարավորություն` «Call for Applications by ERIM (Equal Rights & Independent Media) for Armenian Civil Society and Independent Media» Տեսնել ավելին
Ավելացված է նորություն` «Gevorg Ter-Gabrielyan on Literature and Ethics: A Talk on Boon TV (in Armenian)» Տեսնել ավելին
Ավելացված է նոր հնարավորություն` «EPF Announces Call for Annual Media Award 2023-2024» Տեսնել ավելին
Ավելացված է նոր հնարավորություն` «Granting Opportunity for CSOs from STRIVE: Positive Media Literacy Projects» Տեսնել ավելին