Մարդու իրավունքների և խտրականության թեմաներով դասընթացի հայտ
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Քայլ միասին» ծրագրի շրջանակում կրոնական փոքրամասնությունների խնդիրների ու խտրականության թեմաների լուսաբանմամբ հետաքրքրված լրագրողների, ինչպես նաև ՀԿ-ների ներկայացուցիչների համար կազմակերպում է եռօրյա դասընթաց:
Դասընթացի ավարտից հետո եռամսյա ժամկետում մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է պատրաստի 1-2 հոդված կամ 1 հեռուստառեպորտաժ` Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կայքում (armhels.com) տեղադրելու համար:
Դասընթացն անց է կացվելու մարտի երկրորդ կեսին՝ մերձքաղաքային հանգստյան տներից մեկում (որոշման փուլում է):
Հայտերն ընդունվում են մինչև ս. թ. մարտի 4-ը:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Սիլվա Մամիկոնյանին կամ ծրագրերի օգնական Քրիստինե Խաչիկյանին` հետևյալ հասցեներով`[email protected], [email protected]: Նամակի «Թեմա» դաշտում նշեք «Խտրականության թեմայով սեմինար» և նամակին կցեք ինքնակենսագրականը (CV): Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 56-03-72 հեռախոսահամարով:
Նախապատվությունը տրվելու է մարզերում ապրող և աշխատող, ինչպես նաև մարդու իրավունքների և խտրականության թեմաներով դասընթացների չմասնակցած դիմորդներին:
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Սույն ծրագիրն իրականցվում է Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի աջակցությամբ:
Սկզբնաղբյուրն այստեղ։