Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 26 սեպտեմբերի, 2020
Մարդու իրավունքների միջազգային դպրոց երիտասարդների համար
Աղբյուրը ՝ International Human Rights School
Ակտիվ քաղաքացի՞ եք։ Դիմե՛ք երիտասարդ ակտիվիստների համար մարդու իրավունքների միջազգային դպրոցին
Լրացրե՛ք գրանցման հայտը մինչև հոկտեմբերի 7-ը։
Լրացրե՛ք գրանցման հայտը մինչև հոկտեմբերի 7-ը։
Ակտիվ քաղաքացի՞ եք, ով ցանկանում է աշխարհը դարձնել ավելի լավը և չի վախենում նոր մարտահրավերներից։ Հետաքրքրվա՞ծ եք մարդու իրավունքներով և անհանգստացած Ձեր հասարակությունում առկա խնդիրներով։
Կամ ցանկացել եք աշխատել հասարակական կազմակերպությունում և հանդիպել Ձեզ նման երիտասարդ ակտիվիստների։
Եթե Ձեր պատասխանն «այո» է, ապա Դուք մեկն եք, ով կարող է դառնալ Մարդու իրավունքների միջազգային դպրոցի 2020 թվականի ուսանող։
Կամ ցանկացել եք աշխատել հասարակական կազմակերպությունում և հանդիպել Ձեզ նման երիտասարդ ակտիվիստների։
Եթե Ձեր պատասխանն «այո» է, ապա Դուք մեկն եք, ով կարող է դառնալ Մարդու իրավունքների միջազգային դպրոցի 2020 թվականի ուսանող։
Հյուման ռայթս հաուս հիմնադրամը, Մարդու իրավունքների տուն Երևանի հետ համագործակցությամբ, հրավիրում է Ձեզ մասնակցելու մարդու իրավունքների կրթական ծրագրին։ Դուք հնարավորություն կունենաք սովորելու, լինելու փորձնակ Մարդու իրավունքների տներից մեկում և ներգրավվել ավելի քան 6 երկրի ակտիվ երիտասարդների ցանցում։ Այսօր 11 երկրներում գործում են Մարդու իրավունքների 17 տներ, որոնց գործունեությանը կարող եք ծանոթանալ Հիմնադրամի կայքում․ https://cutt.ly/dfVRxdJ
2020 թվականի հոկտեմբերի 12-ից դեկտեմբերի 25-ը, մոտ 60 ակտիվ երիտասարդներ Հայաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից, Վրաստանից և Սերբիայից կմասնակցեն ILIA Online հարթակում անցկացվող մարդու իրավունքների ինտենսիվ առցանց դասընթացին։
Միջազգային դպրոցի վերաբերյալ հավելյալ ինֆորմացիան կհրապարակվի էջում․ https://cutt.ly/0fCwaSN
2020 թվականի հոկտեմբերի 12-ից դեկտեմբերի 25-ը, մոտ 60 ակտիվ երիտասարդներ Հայաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից, Վրաստանից և Սերբիայից կմասնակցեն ILIA Online հարթակում անցկացվող մարդու իրավունքների ինտենսիվ առցանց դասընթացին։
Միջազգային դպրոցի վերաբերյալ հավելյալ ինֆորմացիան կհրապարակվի էջում․ https://cutt.ly/0fCwaSN
2,5 ամսից Դուք
- Ընդհանուր պատկերացում կունենաք մարդու իրավունքների վերաբերյալ, ինչպես նաև կտարբերեք դրանք մյուս բոլոր իրավունքներից,Կզարգացնեք 6 տարբեր երկրում մարդու իրավուքնների ոտնահարման առկա դեպքերը հասկանալու և վերլուծելու հմտություն,
- Հնարավորություն կունենաք հղելու հարցեր և ստանալու պատասխաններ,
- Կունենաք տեղեկատվություն մարդու իրավունքների վերաբերյալ բարձրորակ և մատչելի կրթություն ստանալու մասին, ինչպես նաև գործնականում մարդու իրավունքների մասին գիտելիքը կիրառելու հմտություններ,
- Կունենաք հասանելիություն տարբեր երկրների ակտիվիստների համագործակցության հարթակին՝ իրավապաշտպանների պաշտպանության տեղեկատվական արշավի շրջանակներում,
- Դասընթացի առավել տաղանդավոր և մոտիվացված շրջանավարտները կկարողանան համագործակցել իրավապաշտպան կազմակերպությունների հետ: Ունենալով անհրաժեշտ գիտելիքներ ՝ շրջանավարտները կարող են դառնալ մարդու իրավունքների ոլորտի առաջնորդներ:
Դուք կարող եք դառնալ դպրոցի ուսանող, եթե
- 18-30 տարեկան եք,
- Ապրում եք հետևյալ երկրներից որևէ մեկում՝ Հայաստան, Ուկրաինա, Բելառուս, Ռուսաստան, Վրաստան, Սերբիա,
- Տիրապետում եք անգլերենի կամ ռուսերենի (կամ երկուսին միաժամանակ),
- Հետաքրքրված եք մարդու իրավունքների պաշտպանությամբ,
- Հանդիսանում եք կամ ցանկանում եք դառնալ իրավապաշտպան կազմակերպության կամավոր, ներգրավվել ջատագովության արշավներում,
- Պատրաստ եք ժամանակ տրամադրել՝մասնակցելու դասընթացին, ինչպես նաև մենթորների, փորձագետների և մյուս ուսանողների հետ շփմանը։
- Ակնկալվում է, որ ծրագրի մասնակիցները կունենան հասարակական գործունեության փորձ և մարդու իրավունքների վերաբերյալ բազայինգիտելիքներ, ինչպես նաև մոտիվացված կլինեն սովորել ավելին։
Առավել մոտիվացված և ակտիվ մասնակիցները, ովքեր հաջողությամբ կավարտեն դպրոցի առցանց մասը, կկարողանան մասնակցել 2021 թվականին կայանալիք դասընթացին (միջազգային ճամփորդությունների համար բարենպաստ համաճարակաբանական իրավիճակի առկայության դեպքում)։ Դասընթացն ավարտելու համար մասնակիցները պետք է ներկա գտնվեն վեբինարներին, ակտիվ մասնակցեն քննարկումներին և յուրաքանչյուր փուլի ավարտին գիտելիքի ստուգման թեստ լրացնեն։
Ինչպես է իրականացվելու դասընթացը․
- Դասընթացն իրականացվելու է ILIA Online հարթակի և մարդու իրավունքների դասընթացի հիման վրա, ինչպես նաև շաբաթական 1-2 անգամ տեղի ունեցող վեբինարների միջոցով։ Ուսանողները կստանան մեծ քանակությամբ ռեսուրսային տեղեկատվություն ինքնակրթության համար (տեքստեր, տեսանյութեր, ֆիլմեր և այլն), ինչպես նաև կլրացնեն ինքնաստուգման թեստեր ։
Դպրոցի տևողությունը․
- 2020 թ․ հոկտեմբեր 12-դեկտեմբեր 25
Առցանց դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կարող են դիմել՝ մասնակցելու 2021 թվականի ամռանն Ուկրաինայում կայանալիք դասընթացին։
Մասնակցությունն անվճար է, ընտությունը կարատվելու է մրցութային կարգով
Ինչպես դիմել․ լրացնելով գրանցման հայտը https://forms.gle/Awv3c9uXqxijJKmSA
Վերջնաժամկետ․ հոկտեմբերի 7
Ընտության արդյունքները․ մինչև հոկտեմբերի 10
Ավելին կարող եք գտնել պաշտոնական էջում - https://cutt.ly/0fCwaSN
Կրթական ծրագիրն իրականացվում է Հյուման ռայթս հաուս հիմնադրամի աջակցությամբ։ Դպրոցն իրականացվում է Մարդու իրավունքների տուն Երևանի, Մարդու իրավունքների տուն Չերնիգովի, Մարդու իրավունքների տուն Թբիլիսիի, Մարդու իրավունքների տուն Վորոնեժի, Մարդու իրավունքների տուն Բելգրադի և «Վիասնա» մարդու իրավունքների կենտրոնի համագործակցությամբ։