Մարդու իրավունքների և խտրականության թեմայով դասընթաց Սևան քաղաքում
Աղբյուրը՝ www.armhels.com
2017 թվականի հունվարի 27-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Գիտելիքն ընդդեմ խտրականության ՀՀ մարզերում» ծրագրի շրջանակներում մարդու իրավունքների և խտրականության թեմաներով կանցկացնի դասընթաց` Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում:
Դասընթացը նախատեսված է Գեղարքւնիքի մարզի Սևան քաղաքում և հարակից համայնքներում գործող ՀԿ-ների, խոցելի խմբերի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ակտիվ երիտասարդների, ուսանողների, լրագրողների համար: Դասընթացի մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ մարդու իրավունքների հասկացության, ծագման, սերունդների մասին: Նրանք կտեղեկանան խտրականության հասկացությանը և տեսակներին, ինչպես նաև խտրականության արգելքին վերաբերող միջազգային և ներպետական փաստաթղթերին:
Դասընթացը կվարեն Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը և փաստաբան Ռոբերտ Ռևազյանը: Ծրագիրը համակարգում են Հայաստանի Հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Սիրվարդ Մամիկոնյանը, իսկ Գեղարքունիքի մարզում՝ մարզային համակարգող Հեղինե Ղարիբյանը: Ցանկացողները կարող են դիմել Հեղինե Ղարիբյանին` հետևյալ հեռախոսահամարով` 055 012155:
Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցության հիմնադրամի և Նիդերլանդների Թագավորության աջակցությամբ:
Հայաստանի Հելսինկյան կոմիտե